ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հուլիսի 2015 թ. ք. Երևան |
N 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 22-րդ կետը, 200-րդ հոդվածի երրորդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և հինգերորդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 4-րդ, 7-րդ և 31-րդ կետերը:
2. Հավելվածի «Ընդամենը» տողի «766» թիվը փոխարինել «759» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |