Գլխավոր տեղեկություն
Номер
N 265-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.05.2015-09.01.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2014.12.30/9(67) Հոդ.23
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
23.12.2014
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
23.12.2014
Дата вступления в силу
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2014 թ.

N 265-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 71,870,838.3 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով՝ 72,120,838.3 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 250,000.0 հազ. դրամ.

2) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2015 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

2. Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» իրականացման համար հատկացնել 3,833,107.3 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.

1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ` ԸՍՏ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ

(հավելվածը փոփ. 10.02.15 N 283-Ն, 30.04.15 N 323-Ն)

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
(հավելվածը փոփ. 10.02.15 N 283-Ն, 30.04.15 N 323-Ն)

 

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
(հավելվածը փոփ. 10.02.15 N 283-Ն, 30.04.15 N 323-Ն)

 

 

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ (ՊԱԿԱՍՈՒՐԴԸ)

(հավելվածը փոփ. 10.02.15 N 283-Ն)

 

 

Հավելված N 5

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

 

Հավելված N 6

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

(հավելվածը փոփ. 10.02.15 N 283-Ն, 30.04.15 N 323-Ն)

 

 

Հավելված N 7

Երևան քաղաքի ավագանու

2014 թվականի դեկտեմբերի 23-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

(հավելվածը փոփ. 10.02.15 N 283-Ն, 30.04.15 N 323-Ն)