ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 629-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3.1-ին ենթակետում «14000» թիվը փոխարինել «16000» թվով.
2) 4-րդ ենթակետում «1300» թիվը փոխարինել «1500» թվով.
3) 5-րդ ենթակետում «31500», «23100» և «15750» թվերը համապատասխանաբար փոխարինել «36000», «26000» և «18000» թվերով.
4) 6-րդ ենթակետում «21000» և «70000» թվերը համապատասխանաբար փոխարինել «24000» և «80000» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 15
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան