ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 հունիսի 2015 թ. |
N 1845-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի ««Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման N 3 հավելվածում «Նաիրա Տեր-Ստեփանյան Հողի և ունեցվածքի գործառնություններ ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Նաիրա Տեր-Ստեփանյան Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ» բառերով,
2) Որոշման N 3 հավելվածից հանել «Արաիկ Մուրադյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի հաշվառման, կնքման և վերահսկողության բաժնի պետ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |