Գլխավոր տեղեկություն
Номер
N 391-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.319
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2015
Дата вступления в силу
23.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2015 թվականի N 391-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության, այդ թվում` մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2015 թվականի մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստացված տվյալների հետ ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:

4. Համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին` մինչև 2015 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության, այդ թվում` մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 18
 Երևան