ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 607-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 931-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետից հանել «ու ֆիզիկական» բառերը.
2) 7-րդ կետից հանել «կամ մաքսային սահմանով» բառերը.
3) 7-րդ կետի «բ» ենթակետը «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով.
4) 7-րդ կետի «ժե» ենթակետը «երթուղին» բառից հետո լրացնել «և փոխադրման ծրագիրը» բառերով.
5) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ և 9.6-րդ կետերով.
«9.1. Հայտի մեջ կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) առկայության կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում կարգավորող մարմինը հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղյակ է պահում դրա մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը։
9.2. Կարգավորող մարմինը հայտի և կից փաստաթղթերի ստացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և բնապահպանության բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքով երթուղին անցնելու դեպքում՝ նաև Երևանի քաղաքապետի հետ,
բ) օդային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:
9.3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, բնապահպանության օդային տրանսպորտի բնագավառներում պետական լիազորված մարմինները, ստանալով սույն կարգի 9.2-րդ կետով սահմանված երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգավորող մարմին են ներկայացնում իրենց ներկայացված երթուղու սխեմայի և (կամ) փոխադրման ծրագրի վերաբերյալ համաձայնությունը կամ առաջարկությունները: Կարգավորող մարմինը ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղյակ է պահում դրանց մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում երթուղին համապատասխանեցնել նշված առաջարկություններին:
9.4. Եթե հայտատուն համաձայն չէ պետական լիազոր մարմնի` նոր երթուղու տրամադրման վերաբերյալ առաջարկությանը, ապա նա այդ որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:
9.5. Կարգավորող մարմինը սույն կարգի 9.3-րդ կետում նշված մարմինների համաձայնությունը, իսկ առաջարկությունների դեպքում հայտատուի կողմից փոփոխված երթուղին ներկայացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման թույլտվություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
9.6. Կարգավորող մարմինը միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, մաքսային սահմանով կամ տարանցիկ փոխադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:».
7) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կարգավորող մարմնի կողմից միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է որոշման ընդունման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում: Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու որոշման մեջ պետք է նշվի մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Հայտատուն կարող է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու մասին կարգավորող մարմնի որոշումը բողոքարկել օրենքով սահմանված կարգով:».
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Փոխադրման թույլտվության մերժման հիմքերն են`
ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության, միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին,
բ) ներկայացված փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը,
գ) սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չշտկելը կամ փաստաթղթերի ցանկը չհամալրելը,
դ) հայտատուի կողմից ներկայացված երթուղու սխեմայով և (կամ) փոխադրման ծրագրով հնարավոր չէ իրականացնել միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը:».
9) 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
10) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարգավորող մարմին հայտնել փոխադրման մասին, որն էլ իր հերթին 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:».
11) 19-րդ կետում «ներքին գործերի բնագավառում» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 10
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան