ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 573-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 746-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 4-րդ կետից հանել «հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,» բառերը.
2) 5-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 10-րդ կետում «3 օրվա» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. Lիցենզավորված կազմակերպությունները լիցենզավորված գործունեությամբ զբաղվելիս պետք է ունենան տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությամբ և համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող անձնակազմ: Ընդ որում, լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ անձնակազմի մասնագետների փոփոխության դեպքում` համապատասխան փոփոխության կատարումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված կազմակերպությունը պարտավոր է լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնել կարգավորող մարմին:».
6) ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 5 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
«Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ա Յ Տ N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն _______________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
1. c իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին տեղեկություններ.
2. c օգտագործվելիք փոխադրամիջոցների նկարագրությունը (տեսակը, տիպը, քանակը, փոխադրման կոնտեյների սերտիֆիկատը, յուրաքանչյուր փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը, այդ թվում` իոնացնող ճառագայթումից պաշտպանության համակարգը).
3. c միջուկային վառելիքի բեռնավորման և բեռնաթափման հրահանգները.
4. c փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման ապահովումը հավաստող փաստաթղթերը.
5. c միջուկային նյութերի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների տեխնիկական զննման մասին ակտի պատճենը.
6. c սույն կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները.
7. c լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը cccccccccccccccccccc (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում հայտատուի ցանկությամբ):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Հայտատու
_______________
(ստորագրությունը)
________________
(անունը, ազգանունը)
_____ __________ 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |