ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`
- 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման մասին» ՆՀ-669 հրամանագիրը.
- 1997 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» ՆՀ-693 հրամանագիրը.
- 1997 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում լրացում կատարելու մասին» ՆՀ-733 հրամանագիրը.
- 1997 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումները համակարգող պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-814 հրամանագիրը.
- 1998 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-888 հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
24 հուլիսի 1999 թ. ՆՀ-356 |