ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 349-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 178-Ա որոշման վերնագրում, որոշման մեջ, N 1 հավելվածի վերնագրում, N 2 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 7 Երևան |