«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 մարտի 2015 թ. |
N 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (բաշխող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (հաղորդող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Շ. Կիրակոսյան |
Հավելված N 1 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները 2015 թվականի մարտի 4-ի N 29-Ն որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԲԱՇԽՈՂ-ՀԱՂՈՐԴՈՂ)
____ _____________ 20_ թվական ք.__________________
________________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ՝ Բաշխող, ի դեմս ________________________________________________________
________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
________________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ՝ Հաղորդող, ի դեմս ______________________________________________________
________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին՝ Կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
2) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում,
3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
4) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5) Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողը Բաշխողից գնում է էլեկտրական էներգիա՝ համաձայն Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգի:
3. ՍԱԿԱԳԻՆԸ
3. Հաղորդողի կողմից վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի գնումը Բաշխողից իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա հաշվեկշիռը եզրափակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ): Էլեկտրական էներգիայի գնման գինն ամրագրվում է սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքերում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և Հանձնաժողովի իրավական ակտերով:
6. Բաշխողը պարտավորվում է՝
1) ապահովել էլեկտրական էներգիայի հանձնումը Հաղորդողին արտահանման կետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը՝ այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ հաշիվ-ապրանքագիր ներկայացնել Հաղորդողին՝ սույն պայմանագրում սահմանված ժամկետում,
4) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող՝ սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
5) Հաղորդողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Հաղորդողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք՝ անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
7. Հաղորդողը պարտավորվում է՝
1) գնել Բաշխողի հանձնած էլեկտրական էներգիան և վճարել դրա համար սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը՝ այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
4) Բաշխողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Բաշխողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք՝ անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Էլեկտրական էներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
9. Հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվառքի սարքերի (հավելված N 2) տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա ____-ը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը Բաշխողը կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Հաղորդողին:
11. Հաղորդողը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ընդունում-հանձնումը Կողմերն իրականացնում են արտահանման կետում:
13. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել էլեկտրական էներգիայի արտահանումը՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Հաղորդողին, Բաշխողին և Հաշվարկային կենտրոնին՝ հետևյալ դեպքերում՝
1) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտման առաջացման վտանգի դեպքում,
2) էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում:
14. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
15. ______________________________________________________________________________ _____________________________________________________________________________:
8. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
16. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:
17. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի ներկայացրած՝ վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Հաղորդողը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող Կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
19. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Բաշխողն իրավունք ունի Հաղորդողից պահանջել վճարելու տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
10. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
20. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
21. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև _________________________:
23. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
24. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (Բաշխող-Հաղորդող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
25. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից՝ մեկական Կողմերից յուրաքանչյուրի և Հանձնաժողովի համար:
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
26. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածներն են՝
1) էլեկտրական էներգիայի գների մասին համաձայնագիրը (հավելված N 1),
2) էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի մասին համաձայնագիրը (հավելված N 2),
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3):
13. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բաշխող` |
Հաղորդող՝ |
գտնվելու վայրը _________________ | գտնվելու վայրը ________________ |
Հ/Հ _________________________ | Հ/Հ _________________________ |
Հեռախոս ___________________ | Հեռախոս ___________________ |
Ֆաքս ______________________ | Ֆաքս ______________________ |
Գործունեության լիցենզիա N ______ | Գործունեության լիցենզիա N ______ |
Ղեկավար _______________________ | Ղեկավար _______________________ |
________________________________(ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Գրանցված է ___ _____________20__թվականի
Գրանցման N _______
Կ.Տ.
Պատասխանատու ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Հավելված N 1 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Հաղորդողը և Բաշխողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են Հաղորդողի կողմից Բաշխողից գնվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագինը՝ ___________ դրամ/կՎտժ:
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա հաշվեկշիռը եզրափակող կայանի համար սահմանված էլեկտրական էներգիայի
______________________________________________________________________________
(սակագնային դրույքն է (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինն է (միադրույք սակագնային համակարգ)
___________ դրամ/կՎտժ:
ԲԱՇԽՈՂ |
ՀԱՂՈՐԴՈՂ |
_________________________________ |
____________________________ |
___ ________________ 20__ թվական |
___ ________________ 20__ թվական |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հավելված N 2 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը.
Առևտրային |
Առևտրային հաշվառքի սարքերի համարը և տեսակը |
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների փոխարկման գործակիցները |
Վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը, համարը և տեսակը |
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների փոխարկման գործակիցները | ||||
Kհտ |
Kլտ |
Kհտ xKլտ |
Kհտ |
Kլտ |
Kհտ xKլտ | |||
2. Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ____________________________ __________________________ -ը:
3. Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ____________________________ __________________________ -ը:
ԲԱՇԽՈՂ |
ՀԱՂՈՐԴՈՂ |
________________________________ |
____________________________ |
___ ________________ 20__ թվական |
___ ________________ 20__ թվական |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Համաձայնեցված է
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
____________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
__ ______20 __թվական
Կ.Տ.
Հավելված N 3 |
Ա Կ Տ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաղորդող _______________________________________________________________________
Բաշխող _________________________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան __ ______ 20__ թվականից մինչև __ ______ 20_ թվականը
Բաշխողի կողմից Հաղորդողին վաճառված էլեկտրական էներգիայի քանակը՝ ____________ կՎտժ
Հիմքը ___________________________________________________________________________
ԲԱՇԽՈՂ |
ՀԱՂՈՐԴՈՂ |
________________________________ |
____________________________ |
___ ________________ 20__ թվական |
___ ________________ 20__ թվական |
Կ.Տ. |
Կ.Տ. |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
__________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
__ ______20 __թվական
Կ.Տ.
Հավելված N 2 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի N 29-Ն որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՀԱՂՈՐԴՈՂ-ԲԱՇԽՈՂ)
____ _____________ 20_ թվական |
ք.__________________ |
________________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ՝ Հաղորդող, ի դեմս ______________________________________________________
________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
________________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
Այսուհետ` Բաշխող, ի դեմս _________________________________________________________
________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին՝ Կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
2) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում,
3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
4) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5) Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողը Բաշխողին վաճառում է էլեկտրական էներգիա` համաձայն Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգի:
3. ՍԱԿԱԳԻՆԸ
3. Հաղորդողի կողմից վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում՝ էլեկտրական էներգիայի վաճառքը Բաշխողին իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաղորդողի համար սահմանված ներկրման սակագնով: Էլեկտրական էներգիայի վաճառքի գինն ամրագրվում է սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքերում կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և Հանձնաժողովի իրավական ակտերով:
6. Հաղորդողը պարտավորվում է՝
1) ապահովել էլեկտրական էներգիայի հանձնումը Բաշխողին ներկրման կետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը՝ այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ հաշիվ-ապրանքագիր ներկայացնել Բաշխողին՝ սույն պայմանագրում սահմանված ժամկետում,
4) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող՝ սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
5) Բաշխողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Բաշխողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք՝ անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
7. Բաշխողը պարտավորվում է՝
1) գնել Հաղորդողի հանձնած էլեկտրական էներգիան և վճարել դրա համար սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը՝ այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
4) Հաղորդողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Հաղորդողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք՝ անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար։
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Էլեկտրական էներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
9. Հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվառքի սարքերի (հավելված N 2) տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա ____-ը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հաղորդողը կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:
11. Բաշխողը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ընդունում-հանձնումը Կողմերն իրականացնում են ներկրման կետում:
13. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
14. ______________________________________________________________________________ ____________________________________________________________________________________:
8. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
15. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:
16. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի ներկայացրած՝ վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Բաշխողը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող Կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
17. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
18. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաղորդողը իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
10. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
19. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են համարվում բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
20. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
21. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև _________________________:
22. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
23. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (Հաղորդող-Բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
24. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից՝ մեկական Կողմերից յուրաքանչյուրի և Հանձնաժողովի համար:
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
25. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածներն են՝
1) էլեկտրական էներգիայի գների մասին համաձայնագիրը (հավելված N 1),
2) էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի մասին համաձայնագիրը (հավելված N 2),
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3):
13. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հաղորդող՝ |
Բաշխող` |
գտնվելու վայրը _________________ | գտնվելու վայրը ________________ |
Հ/Հ _________________________ | Հ/Հ _________________________ |
Հեռախոս ___________________ | Հեռախոս ___________________ |
Ֆաքս ______________________ | Ֆաքս ______________________ |
Գործունեության լիցենզիա N ______ | Գործունեության լիցենզիա N ______ |
Ղեկավար _______________________ | Ղեկավար _______________________ |
________________________________(ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Գրանցված է ___ _____________20__թվականի
Գրանցման N _______
Կ.Տ.
Պատասխանատու ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Հավելված N 1 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Հաղորդողը և Բաշխողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են Հաղորդողի կողմից Բաշխողին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագինը՝ ___________ դրամ/կՎտժ:
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Հաղորդողի համար սահմանված էլեկտրական էներգիայի ներկրման սակագինն է ____________ դրամ/կՎտժ:
ՀԱՂՈՐԴՈՂ |
ԲԱՇԽՈՂ |
________________________________ |
____________________________ |
___ ________________ 20__ թվական |
___ ________________ 20__ թվական |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հավելված N 2 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը.
Առևտրային |
Առևտրային հաշվառքի սարքերի համարը և տեսակը |
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների փոխարկման գործակիցները |
Վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը, համարը և տեսակը |
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների փոխարկման գործակիցները | ||||
Kհտ |
Kլտ |
Kհտ xKլտ |
Kհտ |
Kլտ |
Kհտ xKլտ | |||
2. Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________________________ __________________________ -ը:
3. Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________________________ __________________________ -ը:
ՀԱՂՈՐԴՈՂ |
ԲԱՇԽՈՂ |
________________________________ |
____________________________ |
___ ________________ 20__ թվական |
___ ________________ 20__ թվական |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Համաձայնեցված է
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
____________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
__ ______20 __թվական
Կ.Տ.
Հավելված N 3 |
Ա Կ Տ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բաշխող _______________________________________________________________________
Հաղորդող _______________________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան __ ______ 20__ թվականից մինչև __ ______ 20_ թվականը
Ընդամենը վաճառված էլեկտրական էներգիայի քանակը՝ ____________ կՎտժ