ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2015 թվականի N 212-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն թվականի ապրիլի առաջին տասնօրյակը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքների նախագծերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 18-ի N 212-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մկրտչյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Վարդանյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի քննչական վարչության պետի տեղակալ |
Ն. Ավանեսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Ա. Բաբայան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ |
Մ. Այվազյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ԵՔԳ և ԿԾ-ի վարչության եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ |
Թ. Շաքարյան | - ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հ. Հարությունյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության քրեաիրավական օրենսդրության բաժնի պետ |
Ի. Հովհաննիսյան | - ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Փ. Թադևոսյան | - «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |