ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2015 թվականի N 147-Ա
ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ–պետությունների տրանսպորտային մարմինների վերահսկողության ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Արամ Կարապետյանի 2015 թվականի փետրվարի 24-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|