«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 351-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով` բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին ներգրավել նաև Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին բավարարող որակավորման ստուգում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ, 23-33.1-րդ և 41-րդ հոդվածները,
ղեկավարվելով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 1-ի 21-րդ կետից «, ինչպես նաև կուտակային հաշվի բացման համար վճարման անդորրագիրը» բառերը հանել,
2) Կանոնակարգ 1-ի 22-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«18) «Որակավորող կազմակերպություն»՝ Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որը իրականացնում է ղեկավարների որակավորման ստուգում:»,
3) Կանոնակարգ 1-ի 62-րդ և 63-րդ կետերում «4-րդ ենթակետով» բառերը փոխարինել «4-րդ ենթակետի համաձայն» բառերով,
4) Կանոնակարգ 1-ի 64-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացուցչության» բառից հետո լրացնել «գործունեության» բառը,
5) Կանոնակարգ 1-ի 66-րդ կետում`
ա. «ժամանակավորապես» բառը փոխարինել «ժամանակավոր» բառով,
բ. «բանկն այդ» բառը փոխարինել «բանկը ներկայացուցչության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» բառերով,
6) Կանոնակարգ 1-ի 68-րդ կետում «Կենտրոնական բանկը,» բառերը հանել,
7) Կանոնակարգ 1-ի 73-րդ կետում «4-րդ ենթակետով» բառերը փոխարինել «4-րդ ենթակետի համաձայն նախատեսված» բառերով,
8) Կանոնակարգ 1-ի 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Սույն կանոնակարգի 67-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նախատեսված ժամկետներում սույն կանոնակարգի 73-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում:»:
9) Կանոնակարգ 1-ի 76-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին» բառերը փոխարինել «ներկայացուցչության գործունեության դադարեցումը թույլատրելու մասին» բառերով,
10) Կանոնակարգ 1-ի 78-րդ կետում «գրանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բանկը այդ» բառերը փոխարինել «թույլատրելու մասին որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում բանկը ներկայացուցչության գործունեության դադարեցման մասին» բառերով,
11) Կանոնակարգ 1-ի 116-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«116. Կենտրոնական բանկում ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցում և համապատասխան որակավորման վկայական են ստանում միայն բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), նրա տեղակալների, բանկի տնօրինության (վարչության անդամների), օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի, բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի և բանկի գլխավոր հաշվապահի թեկնածուները: Ընդ որում, սույն կետով նշված ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի միջնորդությամբ, որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,
12) Կանոնակարգ 1-ը լրացնել 116.1-ին և 116.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«116.1. Ղեկավարները՝ բացառությամբ սույն կանոնակարգի 116-րդ կետով սահմանված ղեկավարների, որակավորման ստուգում են անցնում որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
116.2. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 116.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում՝ սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:»,
13) Կանոնակարգ 1-ի 117-րդ կետում՝
ա. «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «և որակավորող կազմակերպությունների» բառերը,
բ. «և լրացուցիչ որակավորման ստուգում անցնելու կարիք չունեն» բառերը հանել:
14) Կանոնակարգ 1-ի 118-րդ կետում «որակավորումը» բառը փոխարինել «որակավորման ստուգումը» բառերով,
15) Կանոնակարգ 1-ի 20-րդ գլխի վերնագրում «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերը,
16) Կանոնակարգ 1-ի 124-րդ կետում «բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «բանկում» բառով,
17) Կանոնակարգ 1-ի 128-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառով,
18) Կանոնակարգ 1-ի 129-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:»,
19) Կանոնակարգ 1-ի 130-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,
20) Կանոնակարգ 1-ի 132-րդ կետում «բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «բանկում» բառով,
21) Կանոնակարգ 1-ի 135-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառով,
22) Կանոնակարգ 1-ի 136-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,
23) Կանոնակարգ 1-ի 23-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 23. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,
24) Կանոնակարգ 1-ի 141-րդ և 142-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«141. Կենտրոնական բանկ գրանցման համար դիմած` սույն կանոնակարգի 116-րդ կետում նշված ղեկավարների թեկնածուները որակավորման ստուգումն անցնում են Կենտրոնական բանկի թեստավորման ծառայության (այսուհետ՝ թեստավորման ծառայություն) կողմից կազմակերպվող քննության միջոցով:
142. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից սույն կանոնակարգի 116-րդ կետում նշված ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,
25) Կանոնակարգ 1-ի 143-րդ և 144-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
26) Կանոնակարգ 1-ի 145-րդ կետի 3-րդ ենթակետում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտները ներկայացնում են առկայության դեպքում)» բառերը,
27) Կանոնակարգ 1-ի 153-րդ կետում «Թեկնածուները Կենտրոնական բանկում» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգի 116-րդ և 116.1-ին կետերով սահմանված ղեկավարների թեկնածուները համապատասխանաբար Կենտրոնական բանկում և Որակավորող կազմակերպությունում» բառերով,
28) Կանոնակարգ 1-ի 155-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «155. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա են հրապարակման, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգում: Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:»,
29) Կանոնակարգ 1-ում 156-րդ կետի աղյուսակի 6-րդ կետում «80 հարց» բառերից հետո լրացնել «(ենթակա չեն հրապարակման)» բառերը,
30) Կանոնակարգ 1-ը լրացնել 156.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«156.1. Սույն կանոնակարգի 156-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 116.2-րդ կետով նախատեսված դեպքում:»,
31) Կանոնակարգ 1-ի 157-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար նախատեսված թեստի» բառերով,
32) Կանոնակարգ 1-ի 158-րդ կետում «չտիրապետող թեկնածուների» բառերը փոխարինել «չտիրապետող, Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարի թեկնածուների» բառերով,
33) Կանոնակարգ 1-ի 159-րդ և 160-րդ կետերում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեկնածուների համար նախատեսված թեստի» բառերով,
34) Կանոնակարգ 1-ի 25-րդ գլխի վերնագրում «ԹԵՍՏԻ» բառը փոխարինել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԻ» բառերով,
35) Կանոնակարգ 1-ի 161-րդ կետում «Թեստերի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարի թեկնածուի (սույն գլխում այսուհետ` թեկնածու) համար նախատեսված թեստի» բառերով,
36) Կանոնակարգ 1-ի 162-րդ կետում «համապատասխան որակավորման վկայական ստանալու համար» բառերը փոխարինել «սույն կանոնակարգի 142-րդ կետով սահմանված ժամկետում» բառերով,
37) Կանոնակարգ 1-ի 164-րդ կետում`
ա. «5» թիվը փոխարինել «3» թվով,
բ. «15» թիվը փոխարինել «5» թվով,
38) Կանոնակարգ 1-ի 26-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 26. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
165. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`
1) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի (վարչության նախագահի տեղակալ) տեղակալ, տնօրինության (վարչության) անդամ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,
2) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
3) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար,
4) բանկում որոշում կայացնող դիլեր:
165.1. Սույն կանոնակարգի 117-րդ, 118-րդ և 123-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող ղեկավարներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`
1) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ (վարչության նախագահի տեղակալ), տնօրինության (վարչության) անդամ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,
2) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,
3) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար, բանկի ներքին աուդիտի անդամ,
4) բանկի մասնաճյուղի կառավարիչ,
5) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
6) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից:
165.2. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարի թեկնածուներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`
1) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալ,
2) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ,
3) բանկի մասնաճյուղի կառավարիչ,
4) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
5) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից:
166. Սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած ղեկավարին, սույն կանոնակարգի 117-րդ կետի պահանջներին բավարարող ղեկավարին, սույն կանոնակարգի 118-րդ կետի պահանջներին բավարարող բանկի մասնաճյուղի ղեկավարին (եթե վերջինս համապատասխան որակավորման վկայական չունի կամ այլ հիմքով չի նախատեսվում տրամադրել)՝ էլեկտրոնային եղանակով՝ ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստի հասցեին՝ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
167. Սույն կանոնակարգի Հավելված 38-ով սահմանված որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է բանկում որոշում կայացնող դիլերին՝ որակավորման վկայականի ստացման դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկվելով դիմումում ներկայացված էլեկտրոնային փոստին:
168. Սույն կանոնակարգի Հավելված 38-ով սահմանված որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է սույն կանոնակարգի 123-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին, ինչպես նաև որակավորող կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարի պաշտոնի որակավորման վկայական ստացած ղեկավարին՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստին:
169. Որակավորման վկայականները սույն կանոնակարգի 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստի չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում՝ նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին՝ ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
170. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում՝ որպես ղեկավար գրանցման օրվանից) հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջին:
171. Թեկնածուների որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 117-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ, սույն կանոնակարգի 116.1-ին և 123-րդ կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները, և 118-րդ կետով սահմանված անձին տրվող որակավորման վկայականի, որը տրվում է մինչև սույն կանոնակարգի 118-րդ կետի պահանջներին բավարարող բանկում որպես մասնաճյուղի ղեկավար պաշտոնավարման ավարտը:
172. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի համար որակավորման ստուգման քննություն անցկացնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարին տրամադրվում է նոր որակավորման վկայական՝ քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:
172.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:
172.2. Կենտրոնական բանկում գրանցված ղեկավարի, որը ստացել է սույն կանոնակարգի 123-րդ կետով սահմանված ղեկավարի իր պաշտոնին համապատասխան որակավորում, նախկինում ստացված որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,
39) Կանոնակարգ 1-ի 186-րդ կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ (որակավորման վկայական), որը Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար չի ներկայացվում:»,
40) Կանոնակարգ 1-ի 202-րդ կետում «ղեկավարի կազմում փոփոխությունները տեղի ունենալուց հետո սույն կանոնակարգի 221-րդ կետով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «գրանցումից հանելու վերաբերյալ իր իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղն ունի ներքին դիտարկումների մարմնի մեկ աշխատակից, որի վերաբերյալ փոփոխությունը ներկայացվում է համապատասխան որոշման ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված առաջին հաշվետվության տրամադրումը)»,
41) Կանոնակարգ 1-ի 204-րդ կետում «կողմից և» բառերը փոխարինել «կողմից և(կամ)» բառերով,
42) Կանոնակարգ 1-ի 221-րդ կետում՝
ա. «տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերը հանել,
բ. 1-ին ենթակետում «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերը,
գ. 2-րդ ենթակետից «, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկն ունի ներքին դիտարկումների մարմնի մեկ աշխատակից, որի վերաբերյալ փոփոխությունը ներկայացվում է այն տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված առաջին հաշվետվության տրամադրումը» բառերը հանել,
43) Կանոնակարգ 1-ի 222-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխությունը» բառը փոխարինել «փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
44) Կանոնակարգ 1-ի 223-րդ կետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «, և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերը,
45) Կանոնակարգ 1-ի 229-րդ կետում «4.1-րդ ենթակետերով կամ» բառերը փոխարինել «4.1-ին, 4.3-րդ ենթակետերով և (կամ)» բառերով,
46) Կանոնակարգ 1-ի Հավելված 10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
47) Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի 6.3-րդ և 8.1-ին կետերում «Հեռախոսահամար (բջջ. և այլ)» բառերը փոխարինել «Բնակության վայր, հեռախոսահամար (բջջ. և այլ)» բառերով,
48) Կանոնակարգ 1-ի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),
49) Կանոնակարգ 1-ի Հավելված 26-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),
50) Կանոնակարգ 1-ի Հավելված 31-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է),
51) Կանոնակարգ 1-ի Հավելված 38-ից բոլոր «միջազգային» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2)-րդ, 11)-13)-րդ, 15)-րդ, 23-25), 27)-38)-րդ, 46-րդ և 51)-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի մարտի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. դեկտեմբերի 19 |
Հավելված 1 «ՀԱՎԵԼՎԱԾ 10 «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգերը» կանոնակարգ 1-ի |
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------ին
Հարգելի -----------------------
Խնդրում ենք --------------------------------------------------------------------------------------------------
(ղեկավարի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը)
□ թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար)
□ տրամադրել որակավորման վկայական՝ առանց քննության միջոցով որակավորման ստուգման
□ գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես
----------------------------------------------------------------------:
(բանկի անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում եմ, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին, և վերջինիս ստորագրությունը, որը ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Բանկի (օտարերկրյա բանկի)
կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն ----------------------------------------------------------------------------
« » --------- 20 թ.»:
Հավելված 2 «ՀԱՎԵԼՎԱԾ 12 «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգերը» կանոնակարգ 1-ի |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎ
|
»: |
Հավելված 3 «ՀԱՎԵԼՎԱԾ 26 «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգերը» կանոնակարգ 1-ի |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎ
|
»: |
Հավելված 4 «ՀԱՎԵԼՎԱԾ 31 «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգերը» կանոնակարգ 1-ի |
ԴԻՄՈՒՄ
Ֆիզիկական անձի կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
-------------------------------------ին
Հարգելի -----------------------
Ես` _________________________, խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը _________________________ բանկի կանոնադրական հիմնադրամում
(նշվում է բանկի անվանումը)
_______________________________ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
(նշվում է ուղղակի կամ անուղղակի)
ՄԱՍ 1.
Լրացվում է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձ հանդիսացող մասնակցի կողմից:
1. Ֆիզիկական անձի տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________ 1.2. Սեռը _____________ 1.3. Ծննդյան ամսաթիվը _______________________ 1.4.Ծննդավայրը _____________________________________________________________ 1.5.Քաղաքացիությունը __________________________________ 1.6. Անձնագրի տվյալները _________________________________ 1.7. Հանրային ծառայությունների համարանիշը __________________________ 1.8. Բնակության վայրը ● հաշվառման ● փաստացի
1.9. Հեռախոսահամար ________________ 1.10. Էլեկտրոնային փոստի հասցե _____________ 1.11. Նշեք նախկինում Ձեր ունեցած բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեությունը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.1 Կրթություն, որակավորում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.2. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում □ հայերեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները. 4.2. Նշեք ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)` 4.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել` ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը/անվանումը ______________________________________ բ) Գտնվելու/բնակության վայրը ____________________________________________________________ գ) Վարկի/փոխառության գումարը ______________________ դ) Գրավի առարկան ____________________ ե) Վարկի/փոխառության ստացման պայմանները և ժամկետները զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի 4.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ պահանջվել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և այլն): | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սույն կետում նշված անձանց համար լրացնել սույն կանոնակարգի Հավելված 28-ը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.2. Այլ մասնակցության համար` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.6. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. Հավաստիացնում եմ, որ Հայտարարում եմ, որ իմ մասնակցության միջոցով որևէ այլ անձ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում` ներկայացնում եմ օրենքով և կանոնակարգերով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը իմ միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ: Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին, ինչպես նաև Կանոնակարգ 1-ի 18-րդ գլուխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) կանոնակարգով սահմանված ժամկետներից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնել բանկ (բանկի մասնաճյուղ): Անձի անունը, ազգանունը __________________________________________________________ Ստորագրություն ________________________________ ___________________________ օր/ամիս/տարի |
ՄԱՍ II
Լրացվում է բանկի կողմից
1. Խնդրում ենք Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը _______________________________________________________ կողմից (նշվում է նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձի անունը և ազգանունը նշվում է բանկի անվանումը) _____________________________ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
2. Հավաստիացնում ենք, որ _____________________________________ բանկի (նշվում է բանկի անվանումը)
կանոնադրական կապիտալում բանկի մասնակցի` բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են: (Սույն կետը չի լրացվում բանկի մասնակցի բաժնեմասը նվիրատվությամբ ձեռք բերելու դեպքում:)
Բանկի կառավարման մարմնի իրավասու անձի
Ստորագրություն ______________________________
---------------------- (օր,ամիս,տարի) |