ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 92-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ, ԱՅԳԵԿԻ, ԱՐԵՎԱԴԱՇՏԻ, ՆՈՐԱՊԱՏԻ ԵՎ ՆՈՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում 9.24 հեկտար խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը՝ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` ընդունել ի գիտություն, որ Արևադաշտի գյուղական համայնքի տարածքում 1.83 հեկտար վարակված խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացվելու են «Տեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել բույսերի պաշտպանության միջոցառումների ցանկն ու իրականացման տարածքների քարտեզները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների և յուրարմատ խաղողագործական մարզերի համայնքների խաղողի այգիներում 2015-2017 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մինչև հուլիսի 10-ը և նոյեմբերի 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 48142.8 հազ. դրամ, որից՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 18720.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ՝ խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 29422.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքների բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացվող 9.24 հեկտար խաղողի այգիներում տեղադրվող 13 ուղեփակոցների հսկիչ կետերի 26 պահակներից 13-ի վարձատրությունը` 10920.0 հազ. դրամ, կատարել համայնքների ֆինանսական միջոցներով:
7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի վնասատուով վարակված 9.24 հեկտար տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել սույն որոշման N 5 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 11 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||||
Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում | ||||||||||||
1029 |
ԱԾ02 |
Նկարագրությունը | ||||||||||
Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում | ||||||||||||
Քանակական |
|
9.24 |
9.24 |
9.24 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
18720.8 |
18720.8 |
18720.8 |
18720.8 | |||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||||
Ծառայության մատուցողի (մատուցողների) անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||||
Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց փոխհատուցում | ||||||||||||
1029 |
ԾՏ01 |
Նկարագրությունը | ||||||||||
Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի ֆիլոքսերայով տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում | ||||||||||||
Շահառուների քանակը |
|
9.24 |
9.24 |
9.24 |
||||||||
Գումարը (հազ. դրամ) |
||||||||||||
|
29,422.0 |
29,422.0 |
29,422.0 |
29,422.0 | ||||||||
Շահառուների ընտրության չափանիշները |
ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքների հողատերեր | |||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագիրը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1029 |
Ծրագիրը |
29422.0 | ||
Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց փոխհատուցում | ||||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ |
||||
ԾՏ01 |
Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն |
29422.0 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցման տրամադրում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1029 |
Ծրագիրը |
|||
Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում |
||||
Ծրագրի նկարագրությունը |
18720.8 | |||
Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում կորուստների նվազեցում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
ԱԾ02 |
Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացման ծառայություններ |
18720.8 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 5 |
Ձև
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արմավիրի մարզ, գ. _________ | ___ __________ 2015 թ. |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ ի դեմս տնօրեն __________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ _____________________________-ը (անձ_____________ տրված ________թ. ____ -ի կողմից), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի ________________ համայնքի ղեկավար _____________________-ը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 92 -Ն որոշումը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Կազմակերպությունը պարտավորվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ____________համայնքում գտնվող, _______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.
2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին:
2. Քաղաքացի _____________________-ը տալիս է իր համաձայնությունը՝ սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 (չորս) օրինակից՝ յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։
Կազմակերպություն | Այգու սեփականատեր |
______________________ | ______________________ |
______________________ | ______________________ |
______________________ | ______________________ |
______________________ | ______________________ |
Մարզպետարան | Համայնքի ղեկավար |
______________________ | ______________________ |
______________________ | ______________________ |
______________________ | ______________________ |
______________________ | ______________________ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |