«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60514558
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
8 դեկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 1150-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 19-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշմամբ հաստատված 1 հավելվածը՝
ա. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հասարակական միավորումը համապատասխան Հանձնաժողովի անունով ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են կազմակերպության ներկայացուցչի տվյալները, ով հանդես է գալու որպես դիտորդ, ընդ որում յուրաքանչյուր մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ դիտորդ:»,
բ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին և 15.2-րդ կետերով.
«15.1. Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը:
15.2. Մրցույթի ընթացքում Հանձնաժողովին չի թույլատրվում օգտվել որևէ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 60.1-ին կետով նախատեսված դեպքի:»,
գ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Դիտորդի կողմից մրցույթ անցկացնելու կարգը և (կամ) սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել դիտորդի մասնակցությունը Հանձնաժողովի աշխատանքներին, ընդհուպ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է մրցույթը:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VI.1 գլխով.
«VI.1. ԴԻՏՈՐԴԸ
19.1. Դիտորդը Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և սույն աշխատակարգի 10.1-ին կետով նախատեսված դիմումը: Հանձնաժողովը ստուգում է վերջինիս ինքնությունը և թույլատրում զբաղեցնել դիտորդի համար հատկացված տեղը: Դիտորդը կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին մինչև թեստավորման փուլը սկսելը (մինչև թեստեր կազմելը) ներկայանալու դեպքում:
19.2. Դիտորդը կարող է մրցույթի ընթացքում կատարել գրառումներ, մրցույթի ավարտից հետո Խորհրդի աշխատակազմից ստանալ Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված փաստաթղթերի պատճենները, մինչև մրցույթի ավարտը, իր հայեցողությամբ ավարտել դիտորդական գործունեությունը` տեղեկացնելով Հանձնաժողովին, մրցույթին դիմած քաղաքացիների և մրցույթի մասնակիցների վերաբերյալ մրցութային փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ տեղեկատվություն ստանալ Խորհրդից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել Խորհուրդ:
19.3. Մրցույթի ընթացքում դիտորդը պարտավոր է պահպանել լռություն: Մրցույթի ընթացքում դիտորդին չի թույլատրվում մրցույթի անցկացման հետ կապված պահանջներ ներկայացնել Հանձնաժողովի անդամներին կամ պարզաբանումներ պահանջել, միջամտել Հանձնաժողովի և մրցույթի մասնակիցների աշխատանքներին, տեղաշարժվել դահլիճում, օգտվել որևէ կապի միջոցից կամ այլ տեխնիկական, այդ թվում` տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, ինչպես նաև մրցույթի ընթացքում դուրս գալ սենյակից:».
2) որոշմամբ հաստատված 2 հավելվածը՝
ա. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հասարակական միավորումը համապատասխան Հանձնաժողովի անունով ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են կազմակերպության ներկայացուցչի տվյալները, ով հանդես է գալու որպես դիտորդ, ընդ որում յուրաքանչյուր ատեստավորմանը կարող է մասնակցել միայն մեկ դիտորդ:»,
բ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին և 15.2-րդ կետերով.
«15.1. Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը:
15.2. Ատեստավորման ընթացքում Հանձնաժողովին չի թույլատրվում օգտվել որևէ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 66.1-ին կետով նախատեսված դեպքի:»,
գ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Դիտորդի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը և (կամ) սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել դիտորդի մասնակցությունը Հանձնաժողովի աշխատանքներին, ընդհուպ` դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է ատեստավորումը:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VI.1 գլխով.
«VI.1. ԴԻՏՈՐԴԸ
19.1. Դիտորդը Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և սույն աշխատակարգի 10.1-ին կետով նախատեսված դիմումը: Հանձնաժողովը ստուգում է վերջինիս ինքնությունը և թույլատրում զբաղեցնել դիտորդի համար հատկացված տեղը: Դիտորդը կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին մինչև թեստավորման փուլը (մինչև թեստեր կազմելը) սկսելը ներկայանալու դեպքում, իսկ փաստաթղթային ատեստավորման ժամանակ` մինչև հարցատոմս կազմելը ներկայանալու դեպքում:
19.2. Դիտորդը կարող է ատեստավորման ընթացքում կատարել գրառումներ, ատեստավորման ավարտից հետո Խորհրդի աշխատակազմից ստանալ Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված փաստաթղթերի պատճենները, մինչև ատեստավորման ավարտը, իր հայեցողությամբ ավարտել դիտորդական գործունեությունը` տեղեկացնելով Հանձնաժողովին, քաղաքացիական ծառայողների վերաբերյալ ատեստավորման փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ տեղեկատվություն ստանալ Խորհրդից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել Խորհուրդ:
19.3. Ատեստավորման ընթացքում դիտորդը պարտավոր է պահպանել լռություն: Ատեստավորման ընթացքում դիտորդին չի թույլատրվում ատեստավորման անցկացման հետ կապված պահանջներ ներկայացնել Հանձնաժողովի անդամներին կամ պարզաբանումներ պահանջել, միջամտել Հանձնաժողովի և ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների աշխատանքներին, տեղաշարժվել դահլիճում, օգտվել որևէ կապի միջոցից կամ այլ տեխնիկական, այդ թվում` տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, ինչպես նաև ատեստավորման ընթացքում դուրս գալ սենյակից:»:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|