ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 879-Ն որոշման 3-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 4-րդ գլխի N 1 աղյուսակի II մասի «Մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով նախագծվող օբյեկտներ», տիպային և կրկնակի կիրառման նախագծերով իրականացվող» 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
». |
2) 4-րդ գլխի 10-րդ կետը «նյութերի այլ կոնստրուկցիաներով և նյութերով փոխարինման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև լեռնային շրջանների, ճանապարհների բացակայության կամ դժվարանցանելի լինելու հանգամանքով պայմանավորված համայնքից շինհրապարակ (արոտավայրերում կառուցվող ջրարբիացման համակարգեր և նմանատիպ այլ շինարարական աշխատանքների համար) շինարարական նյութերի բեռնափոխադրման ծախսերի փոխհատուցման:» բառերով.
3) 4-րդ գլխի 12-րդ կետը «լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման արժեքների փոփոխման» բառերից հետո լրացնել «, լեռնային շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների կազմակերպման համար համայնքից շինհրապարակ շինարարական նյութերի տեղափոխման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 27 |