ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2015 թվականի N 17-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա, 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 462-Ա որոշումների 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին» բառերը, իսկ 2011 թվականի հունիսի 15-ի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 550-Ա, 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 24-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1035-Ա որոշումների 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 462-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «պետ Ա. Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ Հ. Փոլադյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա, 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 462-Ա որոշումների հավելվածներում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը, իսկ 2011 թվականի հունիսի 15-ի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 550-Ա, 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 24-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1035-Ա որոշումներում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 462-Ա որոշման հավելվածից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա որոշման հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 464-Ա, 2011 թվականի հունիսի 15-ի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 550-Ա, 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա որոշումների հավելվածներում «ՀայՌուսգազարդ ՓԲԸ» բառերը փոխարինել «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 14 Երևան |