ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2015 թվականի N 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 98 պաշտոնի անձնագրի (ծածկագիր՝ 02-1.2-12) 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետը:».
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 100 պաշտոնի անձնագրի (ծածկագիր` 02-2.2-49) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության առաջատար մասնագետներից մեկը:
Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 101, 102 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր` 02-3.1-30, 02-3.1-31) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետը կամ վարչության մյուս առաջատար մասնագետը:
Վարչության առաջատար մասնագետը վարչության գլխավոր մասնագետի, վարչության մյուս առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 16 |