ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համագործակցության կանոնակարգման նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության կապի նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ | |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ | |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության բաժանմունքի տնօրեն | |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական բաժանմունքի տնօրեն | |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն | |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային բաժանմունքի տնօրեն: |
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)`
ա) քննության է առնում Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման արդյունաբերությունը և այդ հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.
բ) Հայաստանի հանրապետության օրենսդրությունը եվրոպական նորմերին համապատասխանեցնելու հարցերի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.
գ) համակարգում է եվրոպական երկրների և եվրոպական ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող վարկերի, դրամաշնորհների (գրանտ) և մարդասիրական օգնության շուրջ վարվող բանակցությունների ու պայմանագրերի կնքման գործընթացը.
դ) մշակում է եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների, եվրոպական և տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործունեության կոնկրետ հարցերի շուրջ վարվող բանակցություններում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.
ե) մշակում է եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացման և եվրոպական կառույցներում Հայաստանի Հանրապետության ինտեգրացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարություն.
զ) յուրաքանչյուր կոնկրետ հարցի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` համագործակցում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ.
է) նպաստում է եվրոպական ինտեգրացման գործընթացների վերաբերյալ հանրությանն իրազեկ պահելուն:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի ձևով, որոնք անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:
Հանձնաժողովի նիստերը, որպես կանոն, գումարվում են հանձնաժողովի նախագահի կողմից:
2. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին:
3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:
4. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատը:
5. Հանձնաժողովը հաստատում է իր գործունեության աշխատանքային կանոնակարգը:
6. Հանձնաժողովը ըստ անհրաժեշտության, իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծում է փորձագիտական և աշխատանքային խմբեր:
7. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել հանձնաժողովի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու փորձագետների:
8. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտահետազոտական հիմնարկներից ու այլ կազմակերպություններից սահմանված կարգով ստանում է իր իրավասության հարցերին վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ ու այլ փաստաթղթեր: