Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-831
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (-30.09.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
24.10.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համագործակցության կանոնակարգման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության բաժանմունքի տնօրեն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական բաժանմունքի տնօրեն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային բաժանմունքի տնօրեն:

 

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


24 հոկտեմբերի 1997 թ.
Երևան
ՆՀ-831


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1997 թվականի հոկտեմբերի -ի
ՆՀ- հրամանագրով


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)`

ա) քննության է առնում Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման արդյունաբերությունը և այդ հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) Հայաստանի հանրապետության օրենսդրությունը եվրոպական նորմերին համապատասխանեցնելու հարցերի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) համակարգում է եվրոպական երկրների և եվրոպական ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող վարկերի, դրամաշնորհների (գրանտ) և մարդասիրական օգնության շուրջ վարվող բանակցությունների ու պայմանագրերի կնքման գործընթացը.

դ) մշակում է եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների, եվրոպական և տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործունեության կոնկրետ հարցերի շուրջ վարվող բանակցություններում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

ե) մշակում է եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացման և եվրոպական կառույցներում Հայաստանի Հանրապետության ինտեգրացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) յուրաքանչյուր կոնկրետ հարցի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` համագործակցում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ.

է) նպաստում է եվրոպական ինտեգրացման գործընթացների վերաբերյալ հանրությանն իրազեկ պահելուն:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի ձևով, որոնք անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերը, որպես կանոն, գումարվում են հանձնաժողովի նախագահի կողմից:

2. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին:

3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:

4. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատը:

5. Հանձնաժողովը հաստատում է իր գործունեության աշխատանքային կանոնակարգը:

6. Հանձնաժողովը ըստ անհրաժեշտության, իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծում է փորձագիտական և աշխատանքային խմբեր:

7. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել հանձնաժողովի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու փորձագետների:

8. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտահետազոտական հիմնարկներից ու այլ կազմակերպություններից սահմանված կարգով ստանում է իր իրավասության հարցերին վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ ու այլ փաստաթղթեր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2012, ՆՀ-293-Ն 15.12.2012, ՆՀ-831
14.09.1999, ՆՀ-380 30.09.1999, ՆՀ-831
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան