Գլխավոր տեղեկություն
Номер
N 1327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ.1099
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2014
Дата вступления в силу
04.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով խողովակներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 16000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1327-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներին

1047

ԾՏ49

Նկարագրությունը
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին գումար հատկացնել՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով խողովակներ ձեռք բերելու համար

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

16,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

 

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1047

   

ԾՐԱԳԻՐ

 
   

Բաժին N 11, խումբ
N 01, դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

16,000.0

Ծրագրի նկարագրությունը

 

Աջակցություն համայնքներին համայնքային օբյեկտների շենքային պայմանների բարելավման համար

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

 
   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ49

 

Աջակցություն ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքին (ՀՀ Վայոց ձորի մարզպետարան)

16,000.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

Պետական անհատույց աջակցություն ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքին` ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով խողովակներ ձեռք բերելու համար

 

1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1327-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը (հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

16,000.0

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

16,000.0

ԱՊՐԱՆՔՆԵՐ

16,000.0

44141000/1

խողովակ, 159 մմ տրամագծով

ԲԸԱՀ

գծամետր

10.0

1600

16,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան