ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1112-Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-544-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2014 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2014 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2014 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1112-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
Ս. Օհանյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Յու. Խաչատուրով |
- |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Մուրադյան |
- |
ՀՀ զինվորական կոմիսար |
Վ. Գասպարյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Հակոբյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Գ. Կոստանյան |
- |
ՀՀ գլխավոր դատախազ |
Ա. Մուրադյան |
- |
ՀՀ առողջապահության նախարար |
Գ. Բեգլարյան |
- |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Աշոտյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարար |
Է. Նալբանդյան |
- |
ՀՀ արտաքին գործերի նախարար |
Կ. Նահապետյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, |
Ա. Ասատրյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի |
Վ. Ասցատրյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ուղղ. ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1112-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
մարզային (ԵրԵՎանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի
Տարածքների և |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան |
- Երևանի քաղաքապետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արաբկիր |
||
Մաշտոց |
Է. Ապրիամով |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ |
Կենտրոնական |
- Երևան քաղաքի ոստիկանության | |
Նոր Նորք |
վարչության պետ | |
Շահումյան |
- Երևան քաղաքի կայազորի ռազմական | |
Շենգավիթ |
ոստիկանության բաժնի պետ | |
Էրեբունի |
- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ | |
Արագածոտն |
- Արագածոտնի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Աշտարակ |
Ա. Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարան |
||
Թալին |
- մարզային ոստիկանության վարչության | |
պետ | ||
- Արմավիր կայազորի ռազմական | ||
ոստիկանության Աշտարակի | ||
բաժանմունքի պետ | ||
- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ | ||
Արարատ |
- Արարատի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արտաշատ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության |
Արարատ |
պետ | |
Մասիս |
- մարզային ոստիկանության վարչության | |
պետ | ||
- ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության | ||
բաժանմունքի պետ | ||
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ | ||
Արմավիր |
- Արմավիրի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արմավիր |
Ա. Դավթյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ |
Էջմիածին |
||
- մարզային ոստիկանության վարչության | ||
պետ | ||
- Արմավիրի կայազորի ռազմական | ||
ոստիկանության բաժնի պետ | ||
- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ | ||
Գեղարքունիք |
Գեղարքունիքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գավառ |
||
Մարտունի |
Պ. Պողոսյան |
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սևան |
- մարզային ոստիկանության վարչության | |
Վարդենիս |
պետ | |
Կրասնոսելսկ |
- Սևանի կայազորի ռազմական | |
ոստիկանության բաժնի պետ | ||
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Կրասնոսելսկի զինվորական կոմիսարներ | ||
Լոռի |
- Լոռու մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Վանաձոր |
Օ. Գասպարյան |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սպիտակ |
- մարզային ոստիկանության վարչության | |
Ստեփանավան |
պետ | |
Տաշիր |
- Լոռու կայազորի ռազմական | |
Թումանյան |
ոստիկանության Վանաձորի | |
բաժնի պետ | ||
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ | ||
Կոտայք |
Կոտայքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կոտայք (Աբովյան) |
Հ. Բաղմանյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի |
Հրազդան |
տեղակալ | |
Չարենցավան |
- մարզային ոստիկանության վարչության | |
Նաիրի |
պետ | |
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի | ||
բաժնի պետ | ||
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ | ||
Շիրակ |
- Շիրակի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գյումրի |
Ս. Գալստյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Արթիկ |
- մարզային ոստիկանության վարչության | |
Աշոցք |
պետ | |
Անի |
- Շիրակի կայազորի ռազմական | |
Ախուրյան |
ոստիկանության բաժնի պետ | |
- Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի զինվորական կոմիսարներ | ||
Սյունիք |
- Սյունիքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կապան |
Տ. Փարվանյան |
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
Գորիս |
- մարզային ոստիկանության վարչության | |
Սիսիան |
պետ | |
Մեղրի |
- Գորիսի կայազորի ռազմական | |
ոստիկանության բաժնի պետ | ||
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու զինվորական կոմիսարներ | ||
Վայոց ձոր |
- Վայոց ձորի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Եղեգնաձոր |
Ա. Մակարյան |
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Վայք |
- մարզային ոստիկանության վարչության | |
պետ | ||
- Եղեգնաձորի կայազորի ռազմական | ||
ոստիկանության բաժնի պետ | ||
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ | ||
Տավուշ |
- Տավուշի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Իջևան |
Ա. Բրուտյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար |
Տավուշ (Բերդ) |
- մարզային ոստիկանության վարչության | |
Նոյեմբերյան |
պետ | |
Դիլիջան |
- Լոռու կայազորի ռազմական | |
ոստիկանության Իջևանի բաժնի պետ | ||
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1112-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
կենտրոնական բժշկական հանձնաժողովի
Հ. Մուրադյան |
- |
ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Մինասյան |
- |
ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Նազարյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, ավագ լեյտենանտ |
Ա. Մուրադյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչություն |
Ս. Ղասաբյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Վ. Հակոբյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ա. Այվազյան |
- |
թերապևտ, բ.գ.դ., պրոֆ. |
Գ. Հարությունյան |
- |
թերապևտ, բ/ծ մայոր |
Պ. Սառաֆյան |
- |
սրտաբան |
Հ. Հովսեփյան |
- |
սրտաբան, բ/ծ մայոր |
Հ. Մանվելյան |
- |
նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ. |
Տ. Ազարյան |
- |
նյարդաբան, բ/ծ մայոր |
Վ. Հովհաննիսյան |
- |
մաշկաբան, բ/ծ մայոր |
Խ. Էրամջյան |
- |
վիրաբույժ |
Տ. Մարտիրոսյան |
- |
վիրաբույժ, բ/ծ մայոր |
Ա. Սոխակյան |
- |
վնասվածքաբան |
Ս. Սահակյան |
- |
վնասվածքաբան, բ/ծ մայոր |
Ս. Փխրիկյան |
- |
օտոլարինգոլոգ, բ.գ.թ. |
Հ. Բարսեղյան |
- |
օտոլարինգոլոգ |
Ե. Բաղդասարյան |
- |
ակնաբույժ, բ.գ.թ. |
Ն. Բաղդասարյան |
- |
ակնաբույժ, բ/ծ մայոր |
Ա. Թումանյան |
- |
հոգեբույժ |
Ա. Արզումանյան |
- |
հոգեբույժ |
Ս. Սարդարյան |
- |
հոգեբույժ, բ/ծ մայոր |
Ռ. Բզանյան |
- |
համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/ |
Ա. Բաբայան |
- |
հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |