ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 806-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 3-րդ կետում`
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով,
բ. 2-րդ ենթակետի «գ» և «ե» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
գ. 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և նրանց կողմից եկամտային հարկ վճարած լինելու (այդ թվում` հարկային գործակալների միջոցով) վերաբերյալ` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա.».
2) N 2 հավելվածի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում «եկամտահարկի» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով, իսկ 15-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերը` «եկամտային հարկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 13 Երևան |