ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2014 թվականի N 836-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-182-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Նպատակը |
Միջոցառումները |
Ժամկետը |
Համակատարողներ և ֆինանսավորման աղբյուրները |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն | ||||
1. |
Էներգետիկ անվտանգության ապահովում՝ սպառնալիքների և մարտահրավերների կանխարգելում՝ |
|||
ա) էներգահամակարգում շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանի նվազեցում |
շահագործումից դուրս բերելու կամ կոնսերվացնելու ծրագրի մշակում («Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «է» ենթակետի համաձայն, կոնսերվացման դեպքում, կոնսերվացման ծախսերը կներառվեն սակագներում) |
2015 թվական |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) | |
բ) ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքային ռեսուրսի երկարացում 10 տարով |
ՀՀ-ի և ՌԴ-ի ֆինանսների նախարարությունները միջոցներ կձեռնարկեն վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որի արդյունքում կմեկնարկի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն համատեղ հնարավորինս սեղմ ժամկետում կապահովեն երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման լիցենզավորման գործընթացը և նախագծի իրականացումը` համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 12 նիստի արձանագրության: |
2015 թվական |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ բնապահպանության
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե | |
գ) էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում |
վերականգնողական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավում ընկերությունների սեփական միջոցներից և վարկային ռեսուրսներից
էներգետիկ համակարգի (Որոտան ՀԷԿՀ և Սևան-Հրազդան ՀԷԿՀ) հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ծրագրի մշակում |
շարունակական մշտադիտարկում, վերականգնողական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավում ընկերությունների սեփական միջոցներից և վարկային ռեսուրսներից |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) | |
դ) վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումների կանխարգելում |
ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի 17-րդ կետով ամրագրված սպառնալիքների հնարավոր հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրի մշակում |
2015 թվական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Առանձին ֆինանսավորում չի պահանջվում: | |
2. |
Հայկական ԱԷԿ-ի մինչև 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկի կառուցում: Շահագործման հանձնում 2026 թվականին |
Կազմել ծրագիր՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացի կազմակերպման նպատակով: |
2015 թվական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
միջազգային վարկային կազմակերպություններ (համաձայնությամբ)
մասնավոր ներդրումներ |
3. |
ՀՀ-ում կանոնավոր տարեկան էներգետիկ վիճակագրության իրականացում |
ՀՀ տարեկան էներգետիկ հաշվեկշռի կազմում՝ միջազգային էներգետիկ հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան |
տարեկան պարբերականությամբ, սկսած 2016 թ-ից |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
4. |
Փոքր ՀԷԿ-երի (մինչև 145 ՄՎտ ընդհանուր հզորությամբ) կառուցում: ՀՀ հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, լրացուցիչ շուրջ 500 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն ի լրումն ներկայիս մոտ 740 մլն կՎտ.ժ-ի |
նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երում միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում |
աշխատանքների իրականացումը շարունակական |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
մասնավոր ներդրումներ |
5. |
Լոռի բերդ ՀԷԿ-ի (60 ՄՎտ հզորությամբ) կառուցում: ՀՀ հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, օրվա կարգավորվող ջրամբարով, թողարկումը 2023 թվականին |
ներդրումային ծրագրի մշակում |
2015 թվական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
մասնավոր ներդրումներ |
6. |
Շնող ՀԷԿ-ի (75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ) կառուցում: Հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 300-ից մինչև 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, թողարկումը 2023 թվականին |
ներդրումային ծրագրի մշակում |
2015 թվական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
մասնավոր ներդրումներ |
7. |
Մեղրի ՀԷԿ-ի (100-130 ՄՎտ հզորությամբ) կառուցում, թողարկումը մինչև 2020 թվական |
Մեղրի ՀԷԿ-ի կառուցում՝ տարեկան շուրջ 800,0 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ |
աշխատանքների իրականացումը շարունակական |
իրանական Թավան Աբ Արազ ընկերության և ՀՀ կառավարության միջև 2010 թ. հոկտեմբերի 15-ին կնքված «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» (BOOT) հիմունքներով թույլտվության պայմանագրի հիման վրա |
8. |
Հողմակայանների (մինչև 200 ՄՎտ հզորությամբ) կառուցում: ՀՀ հողմաէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն |
ներդրումների ներգրավման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում |
2015 թվական |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
մասնավոր ներդրումներ |
9. |
Երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով հետազոտությունների կատարում և երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում՝
ա) առաջնային էներգակրի պարամետրերի որոշում հորատանցքերի հորատման միջոցով
բ) մինչև 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում |
Կլիմայի ներդրումային հիմնադրամների ֆինանսավորման միջոցներից դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ` Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար. դրամաշնորհային միջոցների օգտագործման նպատակով բանակցային աշխատանքների ավարտ
երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների կազմակերպում |
2014-2015 թթ.
աշխատանքների իրականացումը շարունակական |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր (ՎԷԸԾ)՝ մոտ 10 մլն ԱՄՆ-ի դոլար (համաձայնությամբ)
Կլիմայի ներդրումային հիմնադրամների վարկային միջոցներ (SREP) (համաձայնությամբ)
|
10. |
Արևային էներգիայի օգտագործում՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Արևային ֆոտովոլտայիկ մինչև 30 ՄՎտ հզորության էլեկտրակայանի կառուցում (առաջնեկային ծրագիր): Արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի մրցութային կարգով ճշգրտում |
Կլիմայի ներդրումային հիմնադրամների ֆինանսավորման միջոցներից դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ` Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների զարգացման նպատակով` շուրջ 30 ՄՎտ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման կազմակերպում |
աշխատանքների իրականացումը` շարունակական |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
պետություն-մասնավոր սեկտորի համագործակցություն՝ ՎԷԸԾ 30 մլն ԱՄՆ-ի դոլար և մոտ 45 մլն ԱՄՆ-ի դոլար մասնավոր ներդրում (համաձայնությամբ) |
11. |
Երևանի ՋԷԿ-ում 250-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցում: Մինչև 1,4 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, թողարկումը 2018 թվականին |
միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների կազմակերպում՝ վարկերի ներգրավման նպատակով |
2014-2016 թթ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
միջազգային ֆինանսավորող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
12. |
Իրան - Հայաստան 400 կՎ երկշղթա օդային գծի կառուցում
Տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովում |
իրանական կողմի հետ համատեղ ծրագրի իրականացման ապահովում |
2018 թվական |
Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ |
13. |
Հայաստան- Վրաստան 400 կՎ միջհամակարգային նոր գծերի կառուցում Տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովում Հայաստան- Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ ըստ փուլերի՝ 1-ին փուլում (մինչև 2018 թ.) կառուցվում է 350 ՄՎտ հզորության հաստատուն հոսանքի ներդիրի 1-ին մոդուլը, արժեքը՝ 105 մլն եվրո, 2-րդ փուլ (մինչև 2021թ.)՝ հաստատուն հոսանքի ներդիրի 2-րդ մոդուլը և 400 կՎ օդային գծի մեկ շղթան, արժեքը՝ 100 մլն եվրո, 3-րդ փուլ (մինչև 2026 թ.)՝ 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և 350 ՄՎտ հզորության 3-րդ մոդուլը, արժեքը մոտ 100 մլն եվրո |
ծրագրի իրականացման ապահովման նպատակով KFW բանկի հետ բանակցությունների ավարտ և վարկային համաձայնագրի ստորագրում |
մեկնարկը 2014 թվականին |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
KFW բանկ 105 մլն եվրո (առաջին փուլ) |
14. |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հրազդան-5 էներգաբլոկի տարածքում նոր 400կՎ լարման ենթակայանի կառուցում: Ենթակայանը հնարավորություն կտա կապել Իրան-Հայաստան 400կՎ լարման և Հայաստան-Վրաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ բանակցությունների վարում |
2014 թվական |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
15. |
Առևտրային և տեխնիկական կորուստների նվազեցում` մինչև միջազգայնորեն ընդունված չափանիշները |
էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի արդիականացում և սպասարկման որակի բարձրացում |
աշխատանքների իրականացումը շարունակական |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից (համաձայնությամբ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
16. |
Գազամատակարարման հուսալիության աստիճանի բարձրացում |
բնական գազի ստորգետնյա պահեստարանի հասանելի օպտիմալ ծավալի որոշում |
2016 թվական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) |
17. |
Էներգետիկայի բնագավառի օբյեկտների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովումը |
էներգետիկայի բնագավառի բոլոր օբյեկտների ահազանգման հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի ուղիղ կապով միացումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը |
2014-2016 թթ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
18. |
Արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների հստակեցումը |
«Արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
2015-2016 թթ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
19. |
Ռազմական դրության ժամանակ էներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների հստակեցումը |
«Ռազմական դրության ժամանակ էներգետիկ անվտանգության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
2015-2016 թթ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն | ||||
20. |
Ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ էներգախնայողության բարելավման միջոցով |
Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրի մշակում՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման արտաքին ֆինանսավորման ներգրավման համար |
2015 թվական |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
21. |
ՉՀՀ (չափումներ, հաշվետվողականություն և հավաստագրում, Measurement, Reporting and Verification) համակարգի ներդրում՝ որպես էներգախնայողության միջոցառումներով պայմանավորված ջերմոցային գազերի նվազեցման արտաքին ֆինանսավորման ապահովման պայման |
ջերմոցային գազերի մարդածին արտանետումների ազգային կադաստրի վարում
Հայաստանի էներգահամակարգի ջերմոցային գազերի արտանետումների ստանդարտացված բազային գծի մշակում |
2014 թ. (2 տարվա պարբերակա-նությամբ)
2014 թ. (3 տարվա պարբերակա-նությամբ) |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ գյուղատնտե-սության նախարարության
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ազգային վիճակագության ծառայություն (համաձայնությամբ) |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | ||||
22. |
Էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստում |
էներգետիկայի բնագավառի զարգացման միտումներից ելնելով, ՀՀ բուհերի բակալավրի, մագիստրոսի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով` էներգետիկայի ոլորտի մասնագիտություններին համապատասխան տեղերի հատկացում |
յուրաքանչյուր ուսումնական տարվա համար |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
23. |
Միջուկային անվտանգության մակարդակի բարձրացում |
միջուկային էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացման մրցույթների կազմակերպում |
2014-2020թթ. |
ՀՀ գիտության և կրթության նախարարության գիտության պետական կոմիտե
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | ||||
24. |
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում փոխադրումների անխափան և անվտանգ կազմակերպման ապահովում |
երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների` երկաթուղային գծերի, օբյեկտների, հողային պաստառի, երկաթուղային կամուրջների, թունելների հիմնանորոգում և արդիականացում, անվտանգության ապահովման ժամանակակից տեխնիկական միջոցների տեղադրում |
2014-2020 թթ. |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ) |
25. |
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում էներգիայի սպառման արդյունավետության և էներգախնայողության ապահովում |
երկաթուղային տրանսպորտի տնտեսության արդիականացում և էներգախնայող ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրում և կիրառում |
2014-2020 թթ. |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ) |
26. |
Վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործում և էներգախնայողություն |
ջրածնային շարժիչներով ավտոտրանսպորտի զարգացման հնարավորությունների հետազոտում` ջրածնի ստացման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ապագայում ստեղծվող էլեկտրաէներգետիկ հզորությունների օգտագործմամբ |
2020 թվական |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
27. |
Էլեկտրատրանսպորտի զարգացում |
արտանետումների կրճատման նպատակով Երևանին մոտ գտնվող քաղաքների հետ տրոլեյբուսային կապի ստեղծում
էլեկտրատրանսպորտի զարգացման խրախուսման նպատակով ստեղծվող լիցքավորման կայաններին որոշակի ժամերի արտոնությունների տրամադրում՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների հավասարակշռման նպատակով |
2018 թվական |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 29-րդ կետի 2-րդ ենթակետի մասով` ՀՀ ֆինանսների նախարարություն | ||||
28. |
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարում: Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը նշված օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ցանկի ներդրում: Եթե հաջորդ տարիներին նոր ցանկ չի ներկայացվում, ապա նախկինը գործում է: |
անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում որոշակի սպառողների ցանկի սահմանում, որոնց առաջնահերթ կերպով պետք է ապահովել էներգամատակարարմամբ |
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
29. |
1. Մշակել, ընդունել և գործողության մեջ դնել էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտներ 2. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գնումների իրականացման ժամանակ էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտների պահանջների կատարում |
1. Ելնելով միջազգային փորձից մշակվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտներ՝ արտադրանքի և ծառայությունների համար: 2. Գնումների կազմակերպման ընթացակարգերում ներառվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտների պահանջները: |
2016 թվական
աշխատանքների իրականացումը շարունակական |
ՀՀ պետական կառավարման մարմիններ՝ ըստ իրենց իրավասության շրջանակների |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |