ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2014 թվականի N 622-Ա
ՄԻՆՉԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ` ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 118-րդ կետի`
Հաստատել մինչև «Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 7-ի N 622-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
մինչԵՎ «Անշարժ գույքի հարկի մասին» եվ փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով` անհրաժեշտ միջոցառումների
NN ը/կ |
Աշխատանքի նկարագրությունը |
Պատասխանատու կառավարման մարմնի անվանումը |
Աշխատանքի իրականացման ժամկետը |
Իրականացվող աշխատանքի ֆինանսավորման ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացվող տեղեկությունների նոր ձևաչափերի սահմանում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2014թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրամադրվող տեղեկությունների նոր ձևաչափերի ներկայացում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2014թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
Ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող հողատարածքների և շինությունների կադաստրային նոր տվյալների մուտքագրման համար ծրագրային միջոցների մշակում և տեղայնացում` հարկ հաշվառող մարմիններում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014թ. հուլիս |
ՀՀ պետական բյուջե |
4. |
Կազմակերպություններին պատկանող փոխադրամիջոցների նոր տվյալների մուտքագրման համար ծրագրային միջոցների մշակում և տեղայնացում` հարկ հաշվառող մարմիններում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014թ. հուլիս |
ՀՀ պետական բյուջե |
5. |
Նոր օրենքներին համապատասխան հարկերի հաշվառման նոր եղանակն ապահովող ծրագրային միջոցների մշակում, տեղայնացում և անձնակազմի ուսուցում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե |
6. |
Նոր օրենքներին համապատասխան մշակված ծրագրային միջոցների հեղինակային հսկողություն համայնքներում` անճշտությունների վերացում, աշխատանքների վերլուծություն և հարցերի պարզաբանում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2015թ. հունվար-հունիս |
ՀՀ պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |