Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 57-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.03.2014
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.03.2014
Дата вступления в силу
14.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 մարտի 2014 թ.

թիվ 57-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԵՏՐՈՍ-94» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 795) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի մարտի 12-ի թիվ 12 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՊԵՏՐՈՍ-94» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (լիցենզիա թիվ 795) փոխանակման կետը (այսուհետ՝ Փոխանակման կետ) լիցենզիայի տրամադրման օրվանից սկսած՝ 2012 թվականի սեպտեմբերի 4-ից մեկ տարուց ավելի անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 235-Ա որոշմամբ «ՊԵՏՐՈՍ-94» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 795 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. մարտի 14

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան