ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 502-Ն
«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «19. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 502-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 09 ԲԱԺՆԻ 06 ԽՄԲԻ 01 ԴԱՍԻ «19. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
Բաժինը, խումբը, |
Անվանումը |
Ընդամենը` |
Քանակը |
Միավորի |
09.06.01.19 |
1. Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն |
62000.0 |
46000 հատ |
1347.826 |
2. Պատրաստի կիրառական ծրագրային ապահովման հրատարակության ծառայություններ |
16000.0 |
|||
2.1. Էլեկտրոնային նյութերի ձեռքբերում |
8000.0 |
2500 հատ |
3200 | |
2.2. Ուսումնական նյութերի ստեղծում |
6000.0 |
6 հատ |
1000000 | |
2.3. Ծրագրի սպասարկում և համակարգում |
2000.0 |
2 հաստիք |
1000000 | |
3. Ավտոճանապարհային տրանսպորտով բեռնափոխադրումների ծառայություններ |
1000.0 |
2000 կգ |
500 | |
4. Պահեստավորման ծառայություններ |
1000.0 |
1 հատ |
1000000 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |