ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2014 թվականի N 546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2014 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերի դիմաց վճարումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5,935.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 546-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.38 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||||
1.1. Ծառայություններ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Արարողակարգային միջոցառումների իրականացում | |||||||
1178 |
ԱԾ 01 |
Նկարագրությունը 2014 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպում | ||||||
Քանակական |
ՀՀ-ում կազմակերպվող պետական միջոցառումների թիվը |
1 |
1 |
1 |
||||
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
5,935.0 |
5,935.0 |
5,935.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1178-Պետական արարողակարգային միջոցառումների կազմակերպման և իրականացման ապահովում | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) Գնումների ընթացակարգով ընտրված կազմակերպություն |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե (հազ. դրամ) | |
Ծրագիրը |
Միջոցառումը |
(բաժինը/խումբը /դասը) | ||
1178 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
Արարողակարգային միջոցառումների իրականացում |
5,935.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Արարողակարգային միջոցառումների իրականացում` ելնելով միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներից, ՀՀ պետական արարողակարգային հիմնադրույթներից | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Պատվիրակությունների այցելությունների, ընդունելությունների պատշաճ իրականացում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ | ||||
Արարողակարգային միջոցառումների իրականացում | ||||
ԱԾ01 |
Մատուցվող ծառայությունների նկարագրությունը |
5,935.0 | ||
2014 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպում | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
Գնումների ընթացակարգով ընտրված կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 546-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | |||||
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն |
5,935.0 | |||||
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 |
5,935.0 | |||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,935.0 | |||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
5,935.0 | |||||
79952000-1 |
Միջոցառումների կազմակերպման ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
5,935,000.0 |
1.0 |
5,935.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |