Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.04.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2014
Дата вступления в силу
27.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2014 թվականի N 222-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մաքսային միությանը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու հարցերով աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2014 թվականի մարտի 16-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` ներկայացուցչական` 400000 դրամի չափով), ինչպես նաև Ս. Կարայանի` Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի հետ մաքսատուրքերի բաշխման հետ կապված հարցերի քննարկման նպատակով 2014 թվականի մարտի 19-ին Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(1-ին կետը լրաց. 10.04.14 N 294-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 26-ի N 222-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ս. Կարայան   

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2014 թ., մարտի 16-22-ը)

   
Օ. Ստեփանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ-մաքսային քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ (2014 թ., մարտի 16-18-ը)

   
Գ. Ադամյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ-արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ (2014 թ., մարտի 20-22-ը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.04.2014, N 294-Ա 11.04.2014, N 222-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան