ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 392-Ն
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2014 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսի և Եվրոպայի մեծահասակների 21-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 20,411.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. 2014 թվականի մայիսի 22-25-ը Հայաստանում մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (ՄԱԼԳԱ) խորհրդաժողով անցկացնելու նպատակով «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,230.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23, 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
6. «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը և «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրաբերության կարգով տրվող հատկացումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 11 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 392-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում և տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում և միջազգային միջոցառումներին մասնակցություն | |||||||
1041 |
ԱԾ 01 | |||||||
Քանակական |
Միջազգային միջոցառումների թիվը |
1 |
1 |
1 |
X |
X |
X | |
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
20,411.7 |
20,411.7 |
20,411.7 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերում | ||||||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||||||
ՀՀ մարզական ֆեդերացիաներ |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||||
1.1. Ծառայություններ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1124 |
ԱԾ 05 | |||||||
Քանակական |
Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (ՄԱԼԳԱ) խորհրդաժողովի անցկացում |
1 |
1 |
1 |
||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
6,230.0 |
6,230.0 |
6,230.0 | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 392-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թ. բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1041 |
ԾՐԱԳԻՐԸ | |||
Մեծ նվաճումների սպորտի ծրագիր |
20411.7 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ | ||||
ԱԾ 01 |
08.01.01 |
ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում |
20411.7 | |
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում և տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում և միջազգային միջոցառումներին մասնակցություն | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՀՀ մարզական ֆեդերացիաներ |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թ. բյուջե (հազ. դրամ) | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) | ||
1124 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
Մշակույթի ոլորտում հրատարակչական և տեղեկատվական ծառայությունների ծրագիր |
6,230.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Գրականության, պետական և ոչ պետական մամուլի հրատարակում, տեղեկատվության ձեռքբերում, պահպանում, արխիվացում և տարածում, մշակութային ծրագրերի և միջոցառումների մասին հանրային իրազեկում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Բնակչության տեղեկացվածության և կրթական մակարդակի աճ` նպաստելով ԿԶԾ կրթական նպատակների իրագործմանը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ | ||||
ԱԾ 05 |
Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ | |||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
6,230.0 | |||
Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ | ||||
Ծառայության մատուցողի անվանումը | ||||
«Արմենպրես» ՓԲԸ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |