Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.36
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2014
Дата вступления в силу
08.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 2 հավելվածի`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքում, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:»,

բ. 4-րդ և 23-րդ կետերում «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով, իսկ 23-րդ կետում «եկամտահարկի» բառը` «եկամտային հարկի» բառերով,

գ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «այլ գործատուի վճարած` եկամտի մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար` այլ գործատուի հաշվարկած եկամտի մասին տեղեկանքը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով սահմանված՝ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը (տրված հարկային մարմնի կողմից):»,

դ. 9-րդ կետում «սոցիալական ապահովության քարտի (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշի» բառերով,

ե. 15-րդ, 16-րդ կետերում, 24-րդ կետի 2-րդ ենթակետում և 26-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով,

զ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և հարկային մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը: Եթե գործատուն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` իր հայեցողությամբ հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողին նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` ընդհանուր հիմունքներով:»,

է. 26-րդ կետի նախաբանում «ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին» բառերը փոխարինել «իր կողմից» բառերով,

ը. 26-րդ կետի 1-ին ենթակետը «անձի» բառից հետո լրացնել «և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի» բառերով, իսկ «սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

թ. 26-րդ կետի 2-րդ ենթակետը «տարվա» բառից հետո լրացնել «(հաշվարկային ժամանակահատվածի)» բառերով.

2) N 3 հավելվածի`

ա. 1-ին կետում «պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` սոցիալական վճար)» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով, իսկ «սոցիալական վճարների» բառերը` «եկամտային հարկի» բառերով,

բ. 2-րդ կետում «սոցիալական վճարները» բառերը փոխարինել «եկամտային հարկի գումարները» բառերով,

գ. 3-րդ կետից հանել «սոցիալական վճարների մասին ամսական հաշվետվության հետ մեկտեղ» բառերը,

դ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 5-րդ կետից հանել «Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը 2 օրինակից ներկայացնելու դեպքում` տեղեկանքի մեկ օրինակը մնում է հարկային մարմնում:» բառերը,

զ. 9-րդ կետում «15 օրացուցային օրվա» բառերը փոխարինել «մեկ ամսվա» բառերով,

է. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) N 3 հավելվածի գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքի ձևում`

ա. ձևը «Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարը (թվերով և տառերով)

 
»,

բ. «Սոցիալական ապահովության վճարի հաշվին կատարված ծախսը» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա (վճարված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը» բառերով,

գ. ձևից հանել «Ընդհանուր տեղեկություններ» աղյուսակը,

դ. ձևից հանել «Տեղեկություններ տվյալ ամսում նպաստ ստացած վարձու աշխատողների մասին» և «Տեղեկություններ տվյալ ամսում ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնված անձանց փոխարինող վարձու աշխատողների մասին (լրացվում է նպաստ ստացած վարձու աշխատողների հերթականությանը համապատասխան)» աղյուսակները և դրանց լրացման կարգերը.

4) N 4 հավելվածի ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում`

ա. «սոց. քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

բ. «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

5) N 5 հավելվածի՝

ա. 21-րդ և 24-րդ կետերում «բժշկափորձագիտական» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննական» բառերով,

բ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 180 օրացուցային օրը».

6) N 8 հավելվածի`

ա. 3-րդ կետում «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով,

բ. 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով,

գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գործատուն աշխատավարձից հետ պահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:».

7) N 9 հավելվածի`

ա. 5-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովության վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով,

բ. 6-րդ կետից հանել «և սոցիալական վճարների գծով առաջացած» բառերը,

գ. 8-րդ կետում «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավերական են:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 21

Երևան