ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2014 թվականի N 133-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման վերաբերյալ» միջկառավարական համաձայնագրի շուրջ Վրաստանի կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել բանակցային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Գագիկ Բեգլարյանին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 24-ի N 133-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Բեգլարյան |
-Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
Հ. Թովմասյան |
-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
Շ. Քոչարյան |
-Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Կ. Մինասյան |
-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Միրումյան |
-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Սարգսյան |
-Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |