ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1359-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս (3194 հատ հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում (հանգստի տուն և պահակատուն) բնակվող բնակիչներին իրենց կողմից զբաղեցված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ կնքելով բաժնետոմսերի նվիրաբերության մասին պայմանագիր.
2) սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունը «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերից հանելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1359-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության` Գյումրի քաղաքԻ Չերքեզի Ձոր հասցեում գտնվող շենքԵՐում բնակվող բնակիչների
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծանոթագրություն |
1. |
Սարիբեկյան Սուսաննա Ազատի |
ընտանիք, |
2. |
Ավետիսյան Հակոբ Հրաչի | |
3. |
Մկրտչյան Նելլի Ռաֆիկի | |
4. |
Ավետիսյան Հրաչյա Հակոբի | |
5. |
Ավետիսյան Լյովա Հակոբի | |
6. |
Ավետիսյան Ռաֆայել Հակոբի | |
7. |
Պետրոսյան Նորայր Սայադի |
առաջին հարկ |
8. |
Կարապետյան Ռոստոմ Հազարապետի |
ընտանիք, առաջին հարկ, ընտանիքի մի մասը բնակվում է երկրորդ մուտքի առաջին հարկում |
9. |
Կարապետյան Մարի Ռաֆիկի | |
10. |
Կարապետյան Թամարա Ռոստոմի | |
11. |
Կարապետյան Հայկ Ռոստոմի | |
12. |
Կարապետյան Մարիամ Ռոստոմի | |
13. |
Կարապետյան Գայանե Ռոստոմի | |
14. |
Կարապետյան Անահիտ Ռոստոմի | |
15. |
Կարապետյան Նարեկ Ռոստոմի | |
16. |
Ղազարյան Օֆիկ Աղասու |
առաջին հարկ |
17. |
Մկրտչյան Միսակ Գուրգենի |
ընտանիք, երկրորդ հարկ |
18. |
Մկրտչյան Գուրգեն Միսակի | |
19. |
Մկրտչյան Լիլիթ Մարտինի | |
20. |
Մկրտչյան Միսակ Գուրգենի | |
21. |
Մկրտչյան Սևակ Գուրգենի | |
22. |
Կիրակոսյան Հովհանես Մանավազի |
երկրորդ հարկ, ըստ հարևանների հայտարարության` չի բնակվում |
23. |
Պողոսյան Արմենուհի Հովհաննեսի |
ընտանիք, երկրորդ հարկ, չեն բնակվում. ըստ հարևանների հայտարարության` գտնվում են ՌԴ-ում |
24. |
Պողոսյան Աննա Խաչատուրի | |
25. |
Խաչատրյան Հռիփսիմե Արարատի |
ընտանիք, |
26. |
Խաչատրյան Ալինա Արարատի | |
27. |
Խաչատրյան Հարություն Արարատի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |