Գլխավոր տեղեկություն
Номер
N 296-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.03.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2014
Дата вступления в силу
27.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2014 թվականի N 296-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 6000.5 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 5322.17 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և նվիրաբերել համայնքներին` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի.

2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 37-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 54-րդ և 77-րդ կետերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և «Ընդամենը» տողում «5606.774» թիվը փոխարինել «4498.83» թվով:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` նրանց հետ կնքելով գույքի նվիրաբերության պայմանագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 296-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ, «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ստացող կազմակերպության անվանումը

Գույքի անվանումը

Միավորի գինը

Քանակը

Գումարը

(հազ. դրամ)

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն

համակարգիչ

287.3

4

1149.2

համակարգիչ

292.6

1

292.6

մոնիթոր

136.7

5

683.5

ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

համակարգիչ

292.6

2

585.2

համակարգիչ

287.3

3

861.9

մոնիթոր

136.7

5

683.5

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ

համակարգիչ

287.3

4

1149.2

մոնիթոր

136.7

2

273.4

մոնիթոր

161.0

2

322.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 296-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Համայնքի անվանումը

Ապրանքի անվանումը

Քանակը

Գինը

 (հազ. դրամ)

1.

ՀՀ Տավուշի մարզ, Սարիգյուղի գյուղական համայնք

համակարգիչ

1

292.60

մոնիթոր

1

136.70

տաքացուցիչ

1

17.00

2.

ՀՀ Տավուշի մարզ, Կիրանցի գյուղական համայնք

տաքացուցիչ

1

47.50

3.

ՀՀ Սյունիքի մարզ, Խոտի գյուղական համայնք

համակարգիչ

1

292.60

մոնիթոր

1

136.70

4.

ՀՀ Սյունիքի մարզ, Կոռնիձորի գյուղական համայնք

համակարգիչ

1

292.60

մոնիթոր

1

136.70

5.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Անտառամեջի գյուղական համայնք

համակարգիչ

1

319.90

մոնիթոր

1

161.00

6.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կալավանի գյուղական համայնք

համակարգիչ

1

319.90

մոնիթոր

1

161.00

7.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորավանքի գյուղական համայնք

համակարգիչ

1

319.90

մոնիթոր

1

161.00

8.

ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավանի քաղաքային համայնք

համակարգչային սերվեր

1

2160.00

անխափան սնուցման սարք

1

367.07

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 296-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը

Ընդամենը

38.

Մոնիթոր

հատ

5

161.0

805.0

61.

Տաքացուցիչ

հատ

15

47.5

712.5

76.

Համակարգիչ

հատ

5

287.3

1436.5

87.

Տաքացուցիչ

հատ

12

17.0

204.0

 

Ընդամենը

     

186977.3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան