հայաստանի հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
հայաստանի հանրապետությունում աշխատանքի վարձատրության եվ կրթաթոշակների նվազագույն չափերի մասին
1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել ամսական 280 ռուբլի:
Ավելացնել բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը 150 ռուբլով:
2. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատաժամանակի նորմալ տևողությունը սահմանել շաբաթական 40 ժամից ոչ ավել:
3. 1992 թվականի հունվարի 5-ից սահմանել ժամային տարիֆային դրույքի հետևյալ նվազագույն չափերը.
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` |
165 կոպ. |
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում. | |
36-ժամյա աշխատանքային շաբաթ` |
183 կոպ. |
30-ժամյա աշխատանքային շաբաթ` |
221 կոպ. |
4. Սահմանել կրթաթոշակի նվազագույն չափ ամսական 200 ռուբլի:
5. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ու աշխատավարձի դրույքաչափերի ավելացումը ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:
6. Փոխհատուցման լրավճարների չափերը (աշխատանքի պայմանների, երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքի համար և այլն) ձեռնարկությունների համար որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-52 |