Գլխավոր տեղեկություն
Номер
N 765
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.676
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2001
Дата вступления в силу
16.08.2001

040.0765.16.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2001 թվականի N 765
քաղ. Երևան

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 16-ի N 765 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կազմակերպման կարգը:

2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման նպատակը կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական վերահսկումն ու դրանց չթույլատրված օգտագործման կանխումն է:

3. Արգելվում է պետական գրանցման ենթակա, սակայն գրանցում չունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքների իրականացումը, այդ թվում` դրանց շահագործումը կամ օգտագործումը:

4. Սույն կարգին համապատասխան պետական գրանցում չունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրները ենթակա են առգրավման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

ռադիոիզոտոպային աղբյուր` ռադիոակտիվ նյութ հանդիսացող կամ այդպիսին պարունակող իոնացնող ճառագայթման աղբյուր: Որպես ռադիոիզոտոպային աղբյուր է դիտարկվում նաև այն սարքավորումը, որը նախատեսված է ճառագայթման նպատակով ռադիոիզոտոպային աղբյուրի անմիջական օգտագործման համար.

փակ ռադիոիզոտոպային աղբյուր` ռադիոիզոտոպային աղբյուր, որի կառուցվածքը թույլ չի տալիս դրանում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպներին դուրս գալ շրջակա միջավայր.

բաց ռադիոիզոտոպային աղբյուր` ռադիոիզոտոպային աղբյուր, որում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպները կարող են դուրս գալ շրջակա միջավայր.

գեներացնող աղբյուր` սարքավորում, որն աշխատելիս կարող է արձակել իոնացնող ճառագայթում (օրինակ` էլեկտրոնային, նեյտրոնային, պրոտոնային, ռենտգենյան և այլն):

(5-րդ կետը փոփ. 10.10.13 N 1097-Ն)

6. Պետական գրանցման ենթակա են`

ա) բոլոր բաց ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնցում պարունակվող ռադիոիզոտոպների ակտիվությունները կամ տեսակարար ակտիվությունները հավասար են կամ գերազանցում են անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակները, բացառությամբ ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկները, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուները, տեխնեցիումի գեներատորները.

բ) բոլոր փակ, այդ թվում` կարգաբերման համար նախատեսված չափանմուշային (էտալոնային) ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնցում պարունակվող ռադիոիզոտոպների ակտիվությունները կամ տեսակարար ակտիվությունները հավասար են կամ գերազանցում են անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակները.

գ) բոլոր բաց կամ փակ, այդ թվում` կարգաբերման համար նախատեսված չափանմուշային ռադիոիզոտոպային աղբյուրներ պարունակող սարքավորումները, որոնց արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0,1 մետր հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը հավասար է կամ գերազանցում է 1μSv/ժ-ը.

դ) բոլոր գեներացնող աղբյուրները, որոնց նորմալ շահագործման ժամանակ արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0,1 մետր հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը գերազանցում է 1μSv/ժ-ը կամ կարող է առաջանալ 5 keV և ավելի էներգիայով իոնացնող ճառագայթում:

(6-րդ կետը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

7. Միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանվում է այլ իրավական ակտերով:

8. Պետական գրանցման ենթակա չեն սույն կարգի 6-րդ կետում նշված իոնացնող ճառագայթման աղբյուրներից տարբեր բոլոր իոնացնող ճառագայթման աղբյուրները:

 

II. ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների սեփականատերն աղբյուրները ձեռք բերելու պահից 10-օրյա ժամկետում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ՝ կարգավորող մարմին) է ներկայացնում դրանց գրանցման մասին N 1 տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի: Յուրաքանչյուր աղբյուրի համար ներկայացվում է առանձին տեղեկանք:

(9-րդ կետը խմբ. 10.10.13 N 1097-Ն)

9.1. Իոնացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերն աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքին կից կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի անձնագիրը (ֆորմուլյարը) կամ աղբյուրն արտադրողի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են տեղեկություններ աղբյուրն արտադրողի, աղբյուրի արտադրման ժամանակի, աղբյուրի օգտագործման երաշխիքային ժամկետի, աղբյուրի գործարանային մակնիշի, գործարանային համարի, աղբյուրի ճառագայթային պարամետրերի մասին:

(9.1-ին կետը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

9.2. Եթե պետական գրանցման ներկայացված իոնացնող ճառագայթման աղբյուրը չունի փաստաթուղթ, կամ եթե դրանք թերի են, աղբյուրը գրանցվում է կարգավորող մարմնի կողմից աղբյուրը տիպաճշտելուց (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) հետո:

(9.2-րդ կետը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

10. Կարգավորող մարմինը ներկայացված տեղեկանքներում անճշտություններ կամ սույն կարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դրանց ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում դրանք վերադարձնում է աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձին` անճշտությունների կամ անհամապատասխանության մասին պարտադիր նշումներով:

Աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձի կողմից տեղեկանքը` համապատասխան ուղղումներով և լրացումներով, դրա վերադարձման օրվանից 5-օրյա ժամկետում ներկայացվում է կարգավորող մարմին:

(10-րդ կետը փոփ. 10.10.13 N 1097-Ն)

11. Կարգավորող մարմինը, ներկայացված տեղեկանքի հիման վրա, 5-օրյա ժամկետում իոնացնող ճառագայթման աղբյուրը գրանցում է իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանում: Համապատասխան ձևով վավերացված ու կնքված տեղեկանքի պատճենը եռօրյա ժամկետում վերադարձվում է աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձին:

(11-րդ կետը փոփ. 10.10.13 N 1097-Ն)

12. Իոնացնող ճառագայթման աղբյուրը պետականորեն գրանցված է համարվում կարգավորող մարմնի կողմից իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանում համապատասխան գրառում կատարվելու պահից:

(12-րդ կետը փոփ. 10.10.13 N 1097-Ն)

13. Իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները և վարման կարգը սահմանվում են կարգավորող մարմնի կողմից:

(13-րդ կետը փոփ. 10.10.13 N 1097-Ն)

14. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման տեղեկանքում եղած տեղեկությունների փոփոխման դեպքում աղբյուրի սեփականատերն այդ փոփոխությունների մասին գրավոր տեղյակ է պահում կարգավորող մարմնին փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 5-օրյա ժամկետում:

(14-րդ կետը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ
(բաժինը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

 

15. Իոնացնող ճառագայթման աղբյուրները պետական գրանցումից հանվում են հետևյալ դեպքերում՝

1) երբ գեներացնող ճառագայթման աղբյուրը այլևս չի օգտագործվում: Այս դեպքում գեներացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերը գրավոր տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում աղբյուրի ապամոնտաժման ու հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը և պետական գրանցման տեղեկանքը.

2) երբ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ռադիոակտիվ իզոտոպների տրոհման պատճառով դարձել է ազատման մակարդակից ցածր: Այս դեպքում աղբյուրի սեփականատերը գրավոր դրա մասին տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում պետական գրանցման տեղեկանքը: Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում.

3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի սեփականատերն աղբյուրը որպես ռադիոակտիվ թափոն հանձնում է ռադիոակտիվ թափոնների պահեստարան: Այս դեպքում նա կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի՝ հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը, աղբյուրի փոխանցման-ստացման ակտի պատճենը և փոխանցվող աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը:

(15-րդ կետը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

16. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի օտարման դեպքում աղբյուրն օտարող անձը կարգավորող մարմին է վերադարձնում աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը, իսկ աղբյուրի սեփականատերն աղբյուրը պետական գրանցման է ներկայացնում ընդհանուր կարգով: Գրանցումը կատարվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նախկին պետական գրանցումը դադարեցնելու միջոցով:

(16-րդ կետը լրաց. 10.10.13 N 1097-Ն)

 

 

Ձև N 1

 

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ

 

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

_____________________________________________________________________________

 

             (պետական գրանցման համարը)

                           

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման մասին

 

 

Գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

___ ____________ 20 _ թ.

 

Գրանցեց`

պաշտոնը_____________________________________________________

անունը, ազգանունը______________________________________________

ստորագրությունը _______________________________________________

| Կ.Տ. |

 

1. ԱՂԲՅՈՒՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության

իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը,

բնակության և գործունեության իրականացման վայրերը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

2. ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ

ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________________________________________________

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ__________________________________________________________

__________________________________________________________________________

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

__________________________________________________________________________

 

3. ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ N ______

ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏԱԼՈՒ ՏԱՐԵԹԻՎԸ _____ ԱՄԻՍԸ ______ ԱՄՍԱԹԻՎԸ_______

ԱՂԲՅՈՒՐՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ,

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ____________________________________________________

________________________________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՄԱԿՆԻՇԸ______________________

________________________________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ _______________________________________

_________________________________________________________________________

 

4. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊԸ (ԽԱՌՆՈՒՐԴԻ ԴԵՊՔՈՒՄ ԻԶՈՏՈՊՆԵՐԸ) ______________

_________________________________________

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ ____________________ (Bq) / (Ci)

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԻՆ ___________________ (Bq) /(Ci)

ՖԻԶԻԿԱԿԱՆ (ՔԻՄԻԱԿԱՆ) ՎԻՃԱԿԸ ________________________________

ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

__________________________________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ (անվանումը, տեսակը, գործարանային համարը,

պետական գրանցման համարը) _______________________________________

_______________________________________________________________________

 

5. ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ

ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԸ _________________________________________

ԱՆՈԴԱՅԻՆ ԼԱՐՈՒՄԸ ԿԱՄ ԱՐՁԱԿՎՈՂ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԷՆԵՐԳԻԱՆ

_______________________

ԱՂԲՅՈՒՐԻՑ ԱՐՏԱՀՈՍՔԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԴՈԶԱՅԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 1 Մ

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ _________ μGy/h

ԱՂԲՅՈՒՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՆԹԱԿԱ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ Այո   Ոչ

 

ԱՂԲՅՈՒՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԸ

ՊԱՇՏՈՆԸ_____________________________________________________________

ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ________________________________________________

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ`

Հեռախոսահամարը

Ֆաքսը

E-mail

 

«Տեղեկանքում գրանցված տեղեկությունների նկատմամբ դիտողություններ չունեմ և պարտավորվում եմ իոնացնող ճառագայթման աղբյուրի գրանցված տեղեկությունների փոփոխությունների մասին գրավոր հայտնել փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 5-օրյա ժամկետում:

 

____ _______________ 20___ _____________________________________»:

(ստորագրությունը)

(ձևը խմբ. 10.10.13 N 1097-Ն)

 

 

Ձև N 2

(ձևն ուժը կորցրել է 10.10.13 N 1097-Ն)

 

Ձև N 3

(ձևն ուժը կորցրել է 10.10.13 N 1097-Ն)

 

Ձև N 4

(ձևն ուժը կորցրել է 10.10.13 N 1097-Ն)

 

Ձև N 5

(ձևն ուժը կորցրել է 10.10.13 N 1097-Ն)

 

Ձև N 6

(ձևն ուժը կորցրել է 10.10.13 N 1097-Ն)

 

Ձև N 7

(ձևն ուժը կորցրել է 10.10.13 N 1097-Ն)

(կարգը փոփ., լրաց., խմբ. 10.10.13 N 1097-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2013, N 1097-Ն 01.01.2014, N 765
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան