«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 352-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) Կարգի 1-ին կետից հանել «, բացառությամբ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձանց» բառերը,
2) Կարգը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերում արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման լիցենզիա ունեցող անձինք սույն կարգով նախատեսված տեղեկատվությունները ներկայացնում են արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման գործունեություններն սկսելու պահից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Շ. Կիրակոսյան |