ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2013 թվականի N 847-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Ս. Սահակյանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Պետրոսյանինը, Տ. Մելքոնյանինը, Ա. Սարգսյանինը, Ա. Հովհաննիսյանինը և Ա. Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Աշխատանքային խմբի կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 26-ի N 847-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ղևոնդյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար |
Ս. Սահակյան |
-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Քոչարյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերիուղղ. վարչության պետ |
Տ. Մելքոնյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Սարգսյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Ա. Հովհաննիսյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ |
Ա. Մանուկյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |