ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1749-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 37-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 649-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները սահմանելու և դրանց կառավարման պլանների մասին» N 1749-Ն հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 4-րդ կետը «Արփա գետերը» բառերից հետո լրացնել «այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի ջրամբարը, Արփա գետի ջրհավաք ավազանը մինչև Կեչուտի ջրամբարը» բառերով.
2) 5-րդ կետում «Սևան-Հրազդան ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 3)` Սևանա լիճն իր ջրհավաքով, Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրհավաքներով» բառերը փոխարինել «Հրազդանի ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 3)` Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրհավաքներով» բառերով.
3) 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Վարսեր, Դդմաշեն, Գեղամավան, Գագարին բնակավայրերի վարչական տարածքները,».
4) 7-րդ կետում «Որոտան, Ողջի, Մեղրի գետերը» բառերը փոխարինել «Ողջի, Մեղրի, Որոտան գետերը, այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Սպանդարյանի ջրամբարը, Որոտան գետի ջրհավաք ավազանը մինչև Սպանդարյան ջրամբարը» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Սևանի ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 6 )` Սևանա լիճն իր ջրհավաքի այն մասով, որը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`
Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններն ամբողջությամբ, իսկ Սևանի տարածաշրջանից Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա և քաղաք Սևանի բնակավայրերի վարչական տարածքները, Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ, Շորժա, Աղբերք, Արտանիշ, Ջիլ բնակավայրերի վարչական տարածքները:»:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին» N 1787-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787-Ն որոշումը «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին և 8-րդ հոդվածի 1-ին մասին և սույն որոշման 1-ին կետի պահանջներին:
(2-րդ կետը փոփ. 13.06.13 N 607-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 12 Երևան |
Սխեմատիկ քարտեզ N 3
Հրազդանի ավազանային կառավարման տարածք
Սխեմատիկ քարտեզ N 6
Սևանի ավազանային կառավարման տարածք