ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 4-րդ կետի «գ» ենթակետը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության» բառերով.
2) N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերություն»:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 6 Երևան |