ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 1009-Ն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
1) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումն է.
2) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված բնակարանների, սոցիալ-հոգեբանական օգնության ծառայությունների և առաջնային բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը,
բ. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 25 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող՝ սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգով սահմանված սատարող ընտանիքների միջև փոխգործունեության կազմակերպումն ու համակարգումը,
գ. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցությունը,
դ. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` իրենց զբաղեցրած բնակարանների առաջնային տեխնիկական սպասարկման գործում աջակցելը.
3) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.
4) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման նպատակով ամրացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերը և բնակարանների կահավորման համար տրամադրված՝ հիմնական միջոց հանդիսացող գույք` ընդամենը 40,623.2 հազ. դրամ արժողությամբ.
5) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 5,030.0 հազ. դրամ արժողությամբ գույք:
3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող և (կամ) սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
5. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. 2012 թվականին «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 5,694.2 հազ. դրամ և տարեկան` 11,388.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերում բնակարան ստացող մանկական խնամակալական շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
բաժինը |
խումբը |
դասը |
ինն ամիս |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 | |||
այդ թվում՝ |
|||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
04 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
02. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն |
(5,694.2) |
(11,388.4) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
- Երեխաների կամ ընտանեկան նպաստ բյուջեից |
(5,694.2) |
(11,388.4) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | |||
ՀՀ կառավարություն |
5,694.20 |
11,388.40 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումները1.2. Տրանսֆերտներ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց սոցիալական սպասարկում
Նկարագրությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Շահառուների քանակը |
Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձինք |
1 |
1 |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
5,694.2 |
11,388.4 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1011 Ապահովում է սոցիալապես անապահով անձանց սոցիալական պաշտպանությունը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում, նրանց ինտեգրում հասարակությանը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն
Նկարագրությունը Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Շահառուների քանակը |
Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը |
(16) |
(32) |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
(5,694.2) |
(11,388.4) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
ամսական մեկ անգամ |
|||||||
Շահառուների ընտրության չափանիշները Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ NN 25, 33, 34 հասցեներում գտնվող ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
|
(հավելվածը խմբ. 25.04.13 N 409-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ NN 25, 33, 34 ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՍԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 25.04.13 N 409-Ն)
|
(հավելվածը խմբ. 25.04.13 N 409-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |