ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2013 թվականի N 237-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`
Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 27-ի N 237-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման պատասխա-նատուները |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանի ընդունում |
1) վարչական վիճակագրական հաշվետվությունների ներդրման իրավական դաշտի ապահովում` առաջնորդվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2002 թվա-կանի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» N 109 որոշմամբ. 2) հաշվետվությունների ձևերի մշակման և ներդրման ժամանակացույցի հաստատում` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համաձայնեցված |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
2. |
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար ապրանքների պահանջարկի ձևավորման և ապրանքների՝ պահեստից բացթողման կարգը, ինչպես նաև ստորաբաժանումների չափաքանակները հաստատելու մասին» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանի ընդունում |
1) գործընթացի իրականացման ընթացակարգի հաստատում՝ սահմանելով՝ ա. պատասխանատուներին, ժամկետները, պահանջագրերի օրինակելի ձևերը, բ. ստորաբաժանումների համար տարվա կտրվածքով հատկացվելիք առարկաների չափաքանակները, դրանց հաշվարկման կարգը, գ. պահեստում առարկան չլինելու դեպքում գնումների ընթացակարգով այն ձեռք բերելու հիմքերը, ժամկետները և այլն. 2) սահմանել, որ, աշխատակազմի պահպանման կարիքների համար գնումների պլանը կազմելիս, կիրառվում են ստորաբաժանումների համար սահմանված չափաքանակները, ինչպես նաև ստացվում են ստորաբաժանումների առաջարկությունները պահանջարկի վերաբերյալ |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
3. |
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մոնիթորինգ իրականացնելու և դրանց արձագանքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանի ընդունում |
զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին տարբեր ձևերով արձագանքելու ընթացակարգի և մասնակիցների, ժամկետների սահմանում` կողմնորոշվելով գործընթացի գծապատկերային նկարագրությամբ |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
4. |
«Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանի ընդունում |
մամուլի ասուլիսի գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ |
5. |
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանի ընդունում |
համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում և գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների ու պատասխանատուների սահմանում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
6. |
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանի ընդունում |
նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման ու պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |