ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2013 թվականի N 139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր (ID card reader) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 90,580.0 հազ. դրամ՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.26 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին է տրամադրում ինքնարժեքով՝ հաշվի առնելով նաև «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կատարած ծախսերը.
2) շահառուն նույնականացման քարտ կարդացող սարքը ձեռք է բերում գանձապետական հատուկ հաշվին գումար վճարելու միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նույնականացման քարտ կարդացող սարքերը ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մեկ միավորի ինքնարժեքի և նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին տրամադրելու հետ կապված ծախսերը գոյացած միջոցներից փոխհատուցելու պայմանների ու կարգի վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված փետրվարի 7-ի N 139-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||
Մաս Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||
Ծրագրային |
Անվանումը Նկարագրությունը | ||||||||
1102 |
ԱԾ03 | ||||||||
Քանակա-կան |
20.000 |
20.000 |
20.000 |
20.000 |
|||||
Որակական |
Մշակված չէ |
||||||||
Ժամկետայ-նության |
Մշակված չէ |
||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
90,580.0 |
90,580.0 |
90,580.0 |
90,580.0 | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |