Գլխավոր տեղեկություն
Номер
N 139-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.02.28/12(952) Հոդ.138
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2013
Дата вступления в силу
01.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր (ID card reader) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 90,580.0 հազ. դրամ՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.26 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին է տրամադրում ինքնարժեքով՝ հաշվի առնելով նաև «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կատարած ծախսերը.

2) շահառուն նույնականացման քարտ կարդացող սարքը ձեռք է բերում գանձապետական հատուկ հաշվին գումար վճարելու միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նույնականացման քարտ կարդացող սարքերը ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մեկ միավորի ինքնարժեքի և նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին տրամադրելու հետ կապված ծախսերը գոյացած միջոցներից փոխհատուցելու պայմանների ու կարգի վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 139-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Մաս Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader) սարքերի տրամադրում

Նկարագրությունը
Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader) սարքերի ձեռքբերման և շահառուներին տրամադրման ծառայություններ

1102

ԱԾ03

Քանակա-կան

 

20.000

20.000

20.000

20.000

       

Որակական

Մշակված չէ

               

Ժամկետայ-նության

Մշակված չէ

               

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

       

90,580.0

90,580.0

90,580.0

90,580.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կենսաթոշակային ապահովության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շահառուներին էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող (ID card reader) սարքերի տրամադրում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան