«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2012 թ. |
թիվ 373-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ընկերությունների ներկայացուցչությունների ղեկավարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 5-րդ մասը, 45-րդ հոդվածի 5-րդ մասը, 47-րդ հոդվածի 1-ին մասը, 221-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 18-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:»:
2) Կանոնակարգը լրացնել 18.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«18.1 Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում օտարերկրյա ներդրումային ընկերությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:»:
3) Կանոնակարգի 21-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:»:
4) Կանոնակարգը լրացնել 21.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«21.1 Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում ներդրումային ընկերությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:»:
5) Կանոնակարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետում «նմուշները» բառից հետո լրացնել «կամ միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի,» բառերով:
6) Կանոնակարգը լրացնել 23.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«23.1 Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում ներդրումային ընկերությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:»:
7) Կանոնակարգի Հավելված 15-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
8) Կանոնակարգը լրացնել Հավելված 17-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 373-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 15
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և
օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը,
ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու
համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից
ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային
կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը»
Կանոնակարգ 4/01-ը Հավելվածի
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ա Ն Տ Ի Տ Ղ Ո Ս Ա Թ Ե Ր Թ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ------------------------------------------------- (ընկերության իրավասու մարմնի անվանումը)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
Փոփոխված է ------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) -------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) որոշմամբ |
Հավելված 2 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 373-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 17
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և
օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը,
ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու
համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից
ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային
կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը»
Կանոնակարգ 4/01-ը Հավելվածի
Մ ի ջ ն ո ր դ ա գ ի ր
Ներկայացուցչության ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ
Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:
| ||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ներկայացուցչության ղեկավար դուք պետք է հանդիսանաք: | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)
| ||||||||||||||||||||||||||||||||
1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ
o բանկ o վարկային կազմակերպություն o ապահովագրկան ընկերություն o ներդրումային ընկերություն o վճարահաշվարկային կազմակերպություն o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն | ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ` o արական o իգական | ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան) | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարանիշը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,
Անուն, ազգանուն, հայրանուն
Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:
|