Գլխավոր տեղեկություն
Номер
N 558-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.03.2013-23.04.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2012.12.28/16(47) Հոդ.52
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
25.12.2012
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
25.12.2012
Дата вступления в силу
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

N 558-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 54-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 65,665,941.7 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով՝ 66,065,941.7 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ։

2) Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2013 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2013 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8) սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

2. Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 2,700,000.0 հազար դրամ՝

1) մինչև 1,400,000.0 հազար դրամ՝ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.

2) մինչև 700,000.0 հազար դրամ՝ ավտոկայանատեղի կազմակերպման ծառայության համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.

3) մինչև 600,000.0 հազար դրամ՝ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գտնվող օտարվող սեփականության (հողի) դիմաց փոխհատուցում տրամադրելու համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված 1

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)

 

 

Հավելված 2

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)

 

 

Հավելված 3

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)

 

 

Հավելված 4

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)

 

 

Հավելված 5

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)

 

 

Հավելված 6

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)

 

 

Հավելված 7

Երևանի քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 558-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.13 N 590-Ն)