ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2013 թվականի N 99-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 99-Ն որոշման |
Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ N___
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
Ստուգման սկիզբը 20 թ. ________________ ________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) |
Ստուգման ավարտը 20 թ. ________________ ________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) |
Ստուգման հիմքն է ______________________________________________________
_____________________________________________________________________
________________________________________
Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի _________________________
_____________________________________________________________________
________________________________________
Ստուգվող աուդիտ իրականացնող անձի
անվանումը ___________________________________________________________
գտնվելու վայրը _______________________________________________________
լիցենզիան տալու ամսաթիվը _____________________________________________
լիցենզիայի համարը ____________________________________________________
այլ կոնտակտային տվյալներ ______________________________________________
ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ GGGGGGGG
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`
________________________________________________________________ (պաշտոնը) |
GGGGGG (ծառայողական վկայականի համարը) |
__________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
__________________________ (ստորագրությունը) |
________________________________________________________________ (պաշտոնը) |
GGGGGG (ծառայողական վկայականի համարը) |
__________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
__________________________ (ստորագրությունը) |
________________________________________________________________ (պաշտոնը) |
GGGGGG (ծառայողական վկայականի համարը) |
__________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
__________________________ (ստորագրությունը) |
Ստուգվող աուդիտ իրականացնող անձի ղեկավար կամ լիազորված անձ ________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
__________________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Հարցը |
Այո |
Ոչ |
Չ/պ |
Կշիռը |
Մեկնաբանու-թյունները |
Ստուգման տեսակը |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված լիցենզավորմանը վերաբերող փաստաթղթերը զերծ են եղել արդյոք էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունից |
4 |
Փաստաթղթային |
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի | ||||
2. |
Լիցենզիայի պայման ապահովող աուդիտորներին առնչվող փաստաթղթերում առկա տեղեկությունը համապատասխանում է արդյոք նրա կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկությանը |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված, | ||||
3. |
Պահպանվել է արդյոք աուդիտ իրականացնող անձի հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր լինելու և կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը նրանց պատկանելու պահանջը |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված | ||||
4. |
Գործադիր տնօրենի, ինչպես նաև առկայության դեպքում` կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների և նախագահի փոփոխություն կատարելու համար ստացել է արդյոք լիազորված մարմնի հաստատումը` օրենքով սահմանված պահանջներին կազմակերպության ղեկավարի համապատասխանության վերաբերյալ |
2 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի | ||||
5. |
Պահպանվել է արդյոք աուդիտորական գործունեությունից և օրենքով սահմանված թույլատրելի ծառայություններից բացի ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ չզբաղվելու վերաբերյալ պահանջը |
4 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի | ||||
6. |
Աուդիտի ենթարկվող անձին հաշվապահական հաշվառման ներդրման, վերականգնման և վարման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման, ակտիվների և (կամ) պարտավորությունների և (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի գնահատման, հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորման ու հաշվարկման, կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության ծառայություններ մատուցված լինելու դեպքում պահպանվել Է արդյոք տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար աուդիտորական ծառայություններ չմատուցելու վերաբերյալ պահանջը |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի | ||||
7. |
Պահպանվել են արդյոք աուդիտ իրականացնող անձի և աուդիտորի անկախությունն ապահովելու համար սահմանված պահանջները, մասնավորապես. |
|||||||
7.1 |
պահպանվել է արդյոք աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտորական ծառայություն չիրականացնելու պահանջը` ● այն իրավաբանական անձին, որի ապահովադիրն է հանդիսանում (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) աուդիտորական կազմակերպությունը, ● այն իրավաբանական անձին, որի ապահովադիրն է հանդիսանում (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) աուդիտորական կազմակերպության կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ● այն իրավաբանական անձին, որին փոխկապակցված անձ է հանդիսանում աուդիտորական կազմակերպության կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ● իրեն փոխկապակցված անձանց մոտ |
1.5 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի | ||||
7.2 |
Պահպանվել են արդյոք աուդիտորի կողմից աուդիտորական ծառայություն չիրականացնելու պահանջը` ● այն իրավաբանական անձին, որի ապահովադիրն է հանդիսանում (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) աուդիտորը, ● իրեն փոխկապակցված անձանց մոտ |
1.5 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի | ||||
8. |
Աուդիտ իրականացնող անձը վարում է արդյոք իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի | ||||
9. |
Համապատասխանում է արդյոք լիազորված մարմին ներկայացված եռամսյակային հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունն աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանում գրանցված տեղեկատվությանը |
3 |
Փաստաթղթային |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և | ||||
10. |
Համապատասխանում է արդյոք կնքված պայմանագրերի ժամանակագրական հերթականությունը պայմանագրերի հերթական համարներին |
3 |
Փաստաթղթային |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և | ||||
11. |
Համապատասխանում են արդյոք կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետները գրանցամատյանում նշված իրական ժամկետներին |
3 |
Փաստաթղթային |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 122-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և | ||||
12. |
Գրանցման ենթակա բոլոր պայմանագրերն են արդյոք գրանցվել գրանցամատյանում |
4 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ, | ||||
13. |
Պահպանվել է արդյոք աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական ծառայություններ չիրականացնելու (աուդիտորական ծառայությունների իրականացման նոր պայմանագրեր կնքելու) պահանջը (խոսքը չի վերաբերում օրենքով սահմանված այն դեպքին, որի համաձայն նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում աուդիտ իրականացնող անձին չի արգելվում շարունակելու և ավարտելու միայն այն պայմանագրերի կատարումը, որոնց իրականացումը սկսվել է լիցենզիայի կասեցման վարույթը հարուցվելուց առաջ) |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մաս, | ||||
14. |
Պահպանվել է արդյոք լիցենզիայի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցնելու նպատակով լիազորված մարմնին 30-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնելու պահանջը |
2 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետ | ||||
15. |
Պահպանվել են արդյոք առանց լիցենզիայի աուդիտորական ծառայություն չիրականացնելու, ինչպես նաև աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու մասին պահանջները |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
16. |
Պահպանվել է արդյոք աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի և հարակից ծառայությունների իրականացումը փաստաթղթավորելու վերաբերյալ պահանջը |
5 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս, | ||||
17. |
Պահպանվել է արդյոք աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում պահպանելու մասին պահանջը |
2 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
18. |
Պահպանվել են արդյոք աուդիտորական եզրակացությունն առնվազն երկու օրինակից կազմվելու, աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից ստորագրվելու և աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ հաստատվելու, ինչպես նաև աուդիտորական եզրակացության մեկ օրինակն աուդիտի ենթարկվող անձին տալու, իսկ մյուսն աուդիտ իրականացնող անձի մոտ մնալու վերաբերյալ պահանջները |
2 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ պարբերություն | ||||
19. |
Պահպանվել է արդյոք աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում հրաժարվելու պատճառների մասին լիազորված մարմնին տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելու մասին պահանջը |
2 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.1»-րդ կետ | ||||
20. |
Պահպանվել է արդյոք տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը չշարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ չտալու պահանջը |
4 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31.3-րդ հոդվածի 3-րդ մաս | ||||
21. |
Պահպանվել է արդյոք աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում ստացված և իր կողմից կազմված փաստաթղթերի ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության, այդ թվում՝ աուդիտորական գործունեության իրականացման մասին պայմանագրով սահմանված գաղտնի տեղեկությունների ցանկի պահպանման վերաբերյալ պահանջը |
3 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ | ||||
22. |
Պահպանվել է արդյոք հավաստի աուդիտորական եզրակացություն ներկայացնելու վերաբերյալ պահանջը |
4 |
Փաստաթղթային |
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս | ||||
23. |
Պահպանվել է արդյոք, աուդիտ իրականացնող անձի կողմից լիցենզիայի վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փոփոխություն կատարելիս, սահմանված ժամկետում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջը |
1 |
Փաստաթղթային |
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաս | ||||
24. |
Պահպանվել են արդյոք աուդիտորական կազմակերպությունում աշխատող (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով) աուդիտորների կողմից վարքագծին ներկայացվող պահանջները |
4 |
Փաստաթղթային |
ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 499-Ն որոշում | ||||
25. |
Ապահովվել է արդյոք աուդիտի որակի վերահսկողության համակարգի փաստաթղթավորումը |
5 |
Փաստաթղթային |
ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ հաստատված ՈՎՄՍ 1` կետեր 57,58,59 | ||||
26. |
Պահպանվել է արդյոք աուդիտ իրականացնող անձի կողմից համապատասխան հաշվետվությունները սահմանած ձևով, կարգով և ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու վերաբերյալ պահանջը |
3 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, | ||||
27. |
Պահպանվել է արդյոք 10-ից ավելի աշխատող ունեցող աուդիտ իրականացնող անձի կողմից ՓԼ/ԱՖ կանխարգելման գործառույթը կարգավորող ներքին իրավական ակտ ունենալու պահանջը, որն առնվազն ներառում է պատշաճ և հավելյալ ուսումնասիրության կանոնները, տեղեկատվության պահպանման կարգը, ներքին աուդիտի և ներքին դիտարկումների մարմնի աշխատանքները, աշխատողների ընդունման և վերապատրաստման պայմանները, կասկածելի գործարքների ներքին չափանիշները, կասկածելի գործարքի կասեցման և ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ընթացակարգերը |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մաս և 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ | ||||
28. |
Արդյոք 10-ից ավելի աշխատող ունեցող աուդիտ իրականացնող անձի կողմից ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ հաշվետվություն տրամադրող անձինք դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու դեպքում 1 շաբաթյա ժամկետում տրամադրել են լիազոր մարմնին |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մաս | ||||
29. |
Արդյոք աուդիտ իրականացնող անձի որևէ ներքին իրավական ակտի հիման վրա ներքին դիտարկումների մարմինն ստացել է ավագ ղեկավարության կարգավիճակ և անհրաժեշտ անկախություն և առկա չեն նշված որակները կաշկանդող խոչընդոտներ |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մաս | ||||
30. |
Արդյոք ներքին դիտարկումների մարմնի կողմից իրականացված ուսումնասիրություններն ամփոփվում են հաշվետվություններով և տրամադրվում աուդիտ իրականացնող անձի կառավարման բարձրագույն մարմնին |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
31. |
Արդյոք աուդիտ իրականացնող անձի ներքին դիտարկումների մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է աուդիտ իրականացնող անձի, վերջինիս ստորաբաժանումների և աշխատողների գործունեությունը՝ օրենսդրական, ենթաօրենսդրական և ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության տեսանկյունից |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաս | ||||
32. |
Արդյոք աուդիտ իրականացնող անձի որևէ ներքին իրավական ակտի (օրինակ, ներքին կարգ, հրաման, հրահանգ և այլն) հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին գործառույթը վերապահվել է աուդիտ իրականացնող անձի որևէ աշխատողի, ստորաբաժանմանը կամ համապատասխան մասնագիտացված գործունեություն իրականացնող այլ անձի կամ կազմակերպությանը |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մաս | ||||
33. |
Արդյոք աուդիտ իրականացնող անձի կողմից իրականացվել են հավելյալ ուսումնասիրություններ օտարերկրյա պետություններում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված | ||||
34. |
Արդյոք հաճախորդի հետ գործարար հարաբերության ավարտից հետո աուդիտ իրականացնող անձն առնվազն 5 տարի ժամկետով պահպանում է հաճախորդի նույնականացման և նրա հետ իրականացրած գործարքների տվյալները |
2 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետ | ||||
35. |
Արդյոք աուդիտ իրականացնող անձն իրականացրել է հաճախորդի, նրա անունից հանդես եկող լիազորված անձի կամ իրական շահառուի պատշաճ ուսումնասիրություն |
1 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդված | ||||
36. |
Արդյոք աուդիտ իրականացնող անձն իր կողմից սահմանված պարբերականությամբ թարմացրել է որևէ հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատման արդյունքում ստացված նույնականացման տվյալները |
1 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդված | ||||
37. |
Արդյոք ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության պարագայում աուդիտ իրականացնող անձը կասեցրել կամ մերժել է գործարքի իրականացումը |
1 |
Փաստաթղթային |
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված |
Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը
1. |
«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
V |
||
2. |
«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
V |
||
3. |
«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերվում |
V |