ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1031-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1031-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով.
«18. Տեղեկանք ստանալու նպատակով տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով և էլեկտրոնային փոստի միջոցով:ուղղ. Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:
19. Տեղեկանքը, տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
20. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:
21. Տեղեկանքը տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:».
2) NN 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքները տալու կարգում կատարել համապատասխան փոփոխություններ` նախատեսելով էլեկտրոնային փոստով ևուղղ. փոստով` պատվիրված նամակով դիմելու և վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքները փոստով ստանալու հնարավորություն:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում (յուրաքանչյուրն իրենց մասով) տեղադրել՝
1) տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
2) դիմում-հայտարարության ձևերը.
3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում` միայն Հայաստանի Հանրապետությունում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները).
4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագների վճարման նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 17-Ն որոշման |
Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից
______________________ ______________________ ______________________
|
«Ձև N 3 _______________________________ (ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը) _______________________________ Քաղ. _____________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) _______________________ -ից Անձը հաստատող փաստաթուղթը ______________________________________ (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
Այլ տվյալներ _____________________________________________________________________ (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) |
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________, (անունը, հայրանունը, ազգանունը)
ծնվ.`____________________________ թ., __________________________________________________, (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը) ----------------------------------------------------------------------------------------------------------------- |
Խնդրում եմ ինձ տրամադրել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:
Հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ։ Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին։
Նախկին ամուսնությունս գրանցվել է _________________________________ (նշել ամուսնության գրանցման վայրը և ժամանակը) ______________________________________________________ թ-ին։
Ամուսնությունս լուծվել է, դադարել է (ընդգծել) _______________________________________________________________ թ-ին (նշել ամուսնալուծության գրանցման վայրը և ժամանակը)
Ամուսինս մահացել է ______ ____________ ____ թ-ին ________________ (նշել մահվան ժամանակը և
_________________________________________________________: գրանցման վայրը)
qԽնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ __________________ ___________________________________________________________________ (անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Կից ներկայացնում եմ` 1) ___________________ 4) ___________________
2) ___________________ 5) ___________________
3) ___________________ 6) ___________________
______________________________ (ստորագրությունը)
_____ _____________________ 20 ____ թ.»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 17-Ն որոշման |
Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից
______________________ ______________________ ______________________
|
«Ձև N 4 _______________________________ (ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը) _______________________________ Քաղ. _____________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) _______________________ -ից
Անձը հաստատող փաստաթուղթը ______________________________________ (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
Այլ տվյալներ _____________________________________________________________________ (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) |
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________, (անունը, հայրանունը, ազգանունը)
հանդիսանալով _____________________________________________________ (լիազորող անձի կամ զավակի անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________ լիազորված անձ
կամ ծնող (անհրաժեշտն ընդգծել), խնդրում եմ տրամադրել նրա ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք։
qԽնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ __________________ ___________________________________________________________________ (անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Կից ներկայացնում եմ`
______________________________ (ստորագրությունը) ______ _____________________ 20 ____ թ.»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |