ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2013 թվականի N 20-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 17-ի N 20-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների (այսուհետ` միջոցառումների) իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը միջոցառումների իրականացման ապահովմանն աջակցելն է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) տարեցներին մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանն աջակցելը.
2) համայնքում տարեցների հասարակական գործունեությունը խթանելու, նրանց դերը համայնքային մակարդակում բարձրացնելու և համայնքում նրանց ինտեգրման ապահովմանը նպաստելը.
3) կյանքի որակի բարելավման և անկախ ապրելակերպին նպաստող պայմանների ստեղծմանն աջակցելը.
4) սոցիալական պաշտպանության համակարգը` բնակչության ծերացման սոցիալական և տնտեսական հետևանքներին համապատասխանեցմանն աջակցելը.
5) տարեցների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելը.
6) ամբողջ կյանքի ընթացքում ուսուցման խրախուսման ապահովմանն աջակցելը.
7) գենդերային հավասարության ապահովմանը նպաստելը.
8) տարեց անդամ ունեցող ընտանիքներին աջակցության ցուցաբերմանը և սերունդների միջև համերաշխության ամրապնդմանը նպաստելը,
9) ծերացման հիմնահարցերի մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը նպաստելը:
4. Հանձնաժողովը`
1) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պետական լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման վերաբերյալ.
2) քննարկում է տարեցների հիմնահարցերին առնչվող` տարբեր ոլորտներում առկա խնդիրները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ դրանց լուծման նպատակով.
3) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է տեղեկատվություն.
4) քննարկում է տարեցների հիմնահարցերի ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություն.
5) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
8. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
9. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
10. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարին առնվազն 2 անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
12. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ:
13. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:
14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
15. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը:
16. Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
17. Արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
18. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
19. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.
4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.
5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.
6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.
3) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
5) կատարում է հանձնարարականները:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին.
2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի օրվա, տեղի և ժամի մասին.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.
4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 17-ի N 20-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ջ. Բաղդասարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Կոստանյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ |
Ժ. Ասատրյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Հ. Գալստյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ |
Ա. Պապոյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ |
Գ. Նազարյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ |
Գ. Ալեքսանյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ռ. Զաքարյան | - Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ներսիսյան | - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբանական և լիցեն զավորման վարչության իրավական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան | - ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող (համաձայնությամբ) |
Հ. Կիրակոսյան | - «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կեսոյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |