ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1184-Ա
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2012 թվականի նոյեմբերի 26-29-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետով ծավալված համագործակցության շրջանակներում հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:
2. Ա. Ղահրամանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 29 Երևան |